Համբարյանը հայտարարել է, որ ինքն ունի ԱԱԾ-ի «դաբրոն»․ Բաց նամակ Ռուբինյանին

Համբարյանը հայտարարել է, որ ինքն ունի ԱԱԾ-ի «դաբրոն»․ Բաց նամակ Ռուբինյանին

Tue, 27 Oct 2026 13:44:16 +0400


ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ․ Մաս 2

Հարգելի՛ պարոն Ռուբինյան,

Մենք՝ մտահոգ աշխատակիցներս, դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով հստակ դիրքորոշում և համապատասխան արձագանք խորհրդարանի աշխատակազմում ստեղծված իրավիճակի հետ կապված։ «Հրապարակ» օրաթերթում բաց նամակի հրապարակումից հետո ԱԺ աշխատակազմում նոր լարվածություն է առաջացել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը հանձնարարել է պարզել «Հրապարակ» օրաթերթում հրապարակված բաց նամակի հեղինակներին։ Մենք գիտակցաբար չենք հրապարակում այն անձանց անունները, որոնց վերաբերել է այդ հանձնարարականը՝ նրանց հնարավոր ճնշումներից և անհարկի միջամտություններից զերծ պահելու համար։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Դավիթ Համբարյանն անձնական շփումների ընթացքում, իբր, հայտարարել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեղյակ է իր գործողությունների մասին, և ինքն ունի ԱԱԾ-ի «դաբրոն»։ Եթե նման հայտարարություն իսկապես արվել է, ապա անհրաժեշտ է պարզել, թե ինչ հիմքով է պետական կառույցի անունը կապվում ԱԺ աշխատակազմի ներսում տեղի ունեցող գործընթացների հետ։ Համոզված ենք, որ այս փաստը ևս կհերքվի, ինչպես, ըստ մեզ, հերքվել են մյուս տեղեկությունները։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Համբարյանի և Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) ներկայացուցիչների միջև ձևավորված լարված հարաբերությունները պատահական բնույթ չեն կրում։ Ըստ այդ տեղեկությունների՝ լարվածության առաջացման և խորացման գործում էական դեր է ունեցել Դավիթ Համբարյանի վարքագիծը և նրա ձևավորած հարաբերությունների ոճը։ Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձի վարքագիծը հանգեցնում այլ ծառայության ներկայացուցիչների հետ լարվածության։ Արդյո՞ք ծառայողական հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքներով, թե՞ անձնական մոտեցումներն ու անհամաձայնությունները վերածվում են միջգերատեսչական լարվածության աղբյուրի։

Իսկ որտե՞ղ է այս ամենի ֆոնին ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Ձեր լռությունն ու հրապարակային արձագանքի բացակայությունը լուրջ հարցեր են առաջացնում։ Արդյո՞ք Դուք իսկապես տեղյակ եք աշխատակիցների մտահոգություններին, հնարավոր ճնշումներին և բաց նամակի հրապարակումից հետո տեղի ունեցող գործընթացներին, թե՞ Ձեզ ներկայացվող տեղեկությունները չեն արտացոլում իրական պատկերը։ Եթե Ձեզ զեկուցվում է, թե աշխատակազմում ամեն ինչ կարգին է, մինչդեռ աշխատակիցների շրջանում դժգոհությունն ու անվստահությունը շարունակվում են, ապա հարց է առաջանում՝ ո՞վ և ի՞նչ նպատակով է Ձեզ ներկայացնում իրականությանը չհամապատասխանող կամ թերի տեղեկություններ։ Արդյո՞ք Դուք ստանում եք ամբողջական և անկողմնակալ տեղեկատվություն, թե՞ Ձեր պատկերացումը իրավիճակի մասին ձևավորվում է միայն պաշտոնական զեկուցումների հիման վրա։
ԱԺ նախագահը չի կարող սահմանափակվել միայն իրեն ներկայացվող զեկուցումներով և անտեսել աշխատակիցների ահազանգերը։ Ղեկավարի պատասխանատվությունը ոչ միայն տեղեկություններ ստանալն է, այլև դրանց արժանահավատությունը ստուգելը, տարբեր կողմերի դիրքորոշումները լսելը և իրական վիճակը պարզելը։ Հակառակ դեպքում կառավարման բացերը կարող են խորանալ, իսկ աշխատակիցների խնդիրները՝ մնալ չլուծված։ Եթե Դուք տեղյակ չեք աշխատակազմում տեղի ունեցող գործընթացներից, պետք է պարզել՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ են խնդիրները հասնում հրապարակային նամակների մակարդակին, այլ ոչ թե լուծվում կառույցի ներսում։ Ինչո՞ւ են աշխատակիցները ստիպված իրենց մտահոգությունները բարձրաձայնելու համար դիմում հրապարակային միջոցների։ Իսկ եթե Դուք տեղյակ եք ստեղծված իրավիճակից, ապա Ձեր լռությունն ու անգործության տպավորություն ստեղծող վարքագիծը պահանջում են հստակ բացատրություն։

Հարցը միայն Դավիթ Համբարյանի գործողությունները չեն։ Հարց է նաև, թե արդյոք ԱԺ նախագահն իրական վերահսկողություն է իրականացնում իր ղեկավարած կառույցի նկատմամբ, ստանում է ճշգրիտ տեղեկատվություն և պատրաստ է պատասխանատվություն ստանձնել աշխատակազմում ձևավորված իրավիճակի համար։

Պարոն Ռուբինյան, աշխատակազմի խնդիրներին չարձագանքելը չի վերացնում դրանք, իսկ թերի կամ միակողմանի զեկուցումներին վստահելը չի ազատում ղեկավարին պատասխանատվությունից։ Եթե Ձեր շրջապատում կան մարդիկ, որոնք իրական վիճակը ներկայացնում են խեղաթյուրված կամ թերի, ապա Ձեր պարտականությունն է դա պարզել։ ԱԺ նախագահը չի կարող իր ղեկավարած կառույցի ներսում կատարվող իրադարձությունների մասին տեղեկանալ միայն այն ժամանակ, երբ դրանք դառնում են հրապարակային։
Միևնույն ժամանակ, աշխատակազմի աշխատակիցների մեծամասնությունը դրական է արտահայտվում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների, մասնավորապես՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի վերաբերմունքի մասին։ Որոշ աշխատակիցներ լավ են հիշում ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման շրջանը։ Ազգային ժողովը ժողովրդավարական պետության կարևորագույն ինստիտուտներից է։ Նրա աշխատակազմը չպետք է դառնա վախի, լռության կամ հնարավոր ճնշումների միջավայր։ Պետական ծառայողը պետք է գնահատվի իր մասնագիտական աշխատանքի և պարտականությունների կատարման հիման վրա, այլ ոչ թե լռելու կամ ղեկավարության ցանկացած որոշման հետ անվերապահորեն համաձայնելու պատրաստակամությամբ։
Պարոն Ռուբինյան, լռությունը չի կարող փոխարինել պատասխանատվությանը, իսկ պաշտոնական զեկուցումները՝ իրական իրավիճակի անձնական և անաչառ գնահատմանը։ Աշխատակիցներն ակնկալում են ոչ թե ընդհանուր ձևակերպումներ կամ հերթական հերքումներ, այլ իրական վիճակի պարզում, հստակ պատասխաններ և կոնկրետ քայլեր։

Հարգանքով՝
ԱԺ աշխատակազմում ստեղծված իրավիճակով մտահոգ աշխատակիցներ

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանը ճեպազրույցով է հանդես գալիս

#Ուղիղ․ Սամվել Կարապետյանը ճեպազրույցով է հանդես գալիս Tue, 27 Oct 2026 14:39:09 +0400 Latest news…

17 րոպե ago

Վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի»

Վարչական վերահսկողությունը վերացվեց, վաղը վերադառնում ենք «Իմնեմնիմի» Tue, 27 Oct 2026 14:32:57 +0400 Մեր հանդեպ…

23 րոպե ago

Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները զանգել են Պուտինին և Զելենսկուն

Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարները զանգել են Պուտինին և Զելենսկուն Tue, 27 Oct 2026 14:30:42 +0400…

25 րոպե ago

Մեր ընտանիքի համար անձնական ողբերգության օր է. Վիրավորական է մեղադրական սլաքները մեր կողմ ուղղելը

Մեր ընտանիքի համար անձնական ողբերգության օր է. Վիրավորական է մեղադրական սլաքները մեր կողմ ուղղելը Tue,…

44 րոպե ago

Հայտնաբերվել է դատարանից փախած կալանավորը

Հայտնաբերվել է դատարանից փախած կալանավորը Tue, 27 Oct 2026 14:11:43 +0400 Latest news from Հրապարակ…

44 րոպե ago

Բացառված է. Լևոն Քոչարյանը՝ հոր ազատության դիմաց ՔՊ-ի նախագծին կողմ քվեարկելու մասին

Բացառված է. Լևոն Քոչարյանը՝ հոր ազատության դիմաց ՔՊ-ի նախագծին կողմ քվեարկելու մասին Tue, 27 Oct…

48 րոպե ago