Գազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինի
Tue, 27 Oct 2026 18:13:18 +0400
Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ից, դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Հալաբյան, Քրքորյան, Էստոնական, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի, Ֆուչիկի փողոցի թիվ 1/1, 1/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։