Զելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ
Tue, 27 Oct 2026 19:30:51 +0400
Ուկրաինայի դաշնակիցները միտումնավոր հետաձգում են Patriot-ի և NASAMS համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարումը, բողոքել է Վլադիմիր Զելենսկին։
«Patriot-ի և NASAMS համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարման արհեստական և երկարատև հետաձգումը, որը, ցավոք, սկսվել է վերջերս, անմիջականորեն օգուտ է բերում Ռուսաստանին», – գրել է նա սոցիալական ցանցերում։
Հինգշաբթի օրը Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան համաձայնագրեր ունի եվրոպացի գործընկերների հետ, բայց հրթիռների մատակարարումը կախված է Վաշինգտոնից։