Իսրայելում կրքերը լարված են․ խորհրդարանական ընտրություններ են
Tue, 27 Oct 2026 20:30:52 +0400
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ արաբականները, փորձում են կեղծել Քնեսեթի (խորհրդարանի) ընտրությունների արդյունքները։
Այսօր առավոտյան Իսրայելի վարչապետը սոցիալական ցանցերում կոչ է արել իշխող կոալիցիայի կողմնակիցներին գնալ ընտրությունների և քվեարկել”
Նեթանյահուն ուշադրություն է հրավիրել ընտրատեղամասերում տեղի ունեցած խախտումների, այդ թվում՝ քվեաթերթիկների փչացման և ընտրողներին կաշառելու փորձերի վրա։
Իսրայելական 13-րդ ալիքի տվյալներով՝ Նեգևի ոստիկանությունը ձերբակալել է երեք անձի, որոնք ընտրողներին գումար են առաջարկել արաբական շահերը ներկայացնող Ռաամ կուսակցության առաջնորդ Մանսուր Աբբասի օգտին քվեարկելու դիմաց։
«Մեր հրեական պետության պաշտպանությունը կախված է մազից։ «Լիկուդ»-ի գլխավորությամբ ուժեղ աջակողմյան կառավարություն՝ մեր բոլոր գործընկերների հետ, կամ ձախակողմյան կառավարություն՝ արաբական կուսակցությունների հետ, որը վերջ կդնի Իսրայել պետությանը, ինչպես մենք այն գիտենք», – գրել է Նեթանյահուն։
«Նրանք փորձում են գողանալ մեր ընտրությունները», – հավելել է Իսրայելի վարչապետը։
Ամենամեծ ընդդիմադիր կուսակցություններից մեկը՝ Յաշարը, մեկնաբանել է Նեթանյահուի հայտարարությունները. «Սա պատահականություն չէ: Նա (Նեթանյահուն) արդեն հիմք է դնում ընտրությունների արդյունքները վիճարկելու համար», – պնդել է կուսակցությունը, ըստ The Times of Israel-ի: