Կամ լույսն են անջատում, կամ՝ ջուրը, կամ՝ գազը
Tue, 27 Oct 2026 22:45:46 +0400
Ամեն տարի Դիլիջան հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում։ Դիլիջանի բնությունն անգերազանցելի է, բայց զբոսաշրջության զարգացմանը խանգարող հանգամանքներ կան։ Օրինակ, էլեկտրական հոսանքի, բնական գազի, խմելու ջրի մատակարարման ընդհատումները։ Այստեղ հաճախ է վթարների, կամ պլանային անջատումների պատճառով էլեկտրական հոսանքի, կամ՝ բնական գազի, կամ՝ խմելու ջրի մատակարարումն ընդհատվում։ Եւ դա ոչ միայն Դիլիջանի բնակիչների բնականոն կյանքն է խաթարում, այլեւ զբոսաշրջիկներին է գցում անհարմար վիճակի մեջ։