Համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել
Tue, 27 Oct 2026 23:30:15 +0400
Գազի համաշխարհային պահանջարկը կշարունակի աճել, և մատակարարումը պետք է մեծացվի, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այսօր գլխավոր խնդիրը գազի մատակարարման խափանումն է։ Մատակարարման մեծ ծավալները կարճ ժամանակահատվածում անհետացել են շուկայից։
Մինչդեռ պահանջարկը մնում է բարձր։ Հետևաբար, մենք պետք է աշխատենք տրանսպորտային ուղիների օպտիմալացման ուղղությամբ՝ հաշվի առնելով ֆորումի մասնակից երկրների աշխարհագրական դիրքը, նրանց միջև՝ այսինքն՝ մեր միջև փոխադարձ գործարքների միջոցով», – ասել է Պուտինը Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովում։