«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են

Wed, 28 Oct 2026 12:15:16 +0400


Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը 2025թ․ փետրվարի 28-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ կադաստրի կոմիտեի՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, որպես հետեւանք հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին: Պատասխանողը 2025 թ․ մայիսի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան՝ միաժամանակ պնդելով, որ հայցը չի կարող քննվել հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու պատճառով, սակայն 2025 թ․ օգոստոսի 28-ի որոշմամբ դատարանը մերժել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը: Հայցվորը հայտնել է, որ Դիլիջան համայնքի ավագանու 2018 թ. հունիսի 18-ի թիվ 60-Ա որոշմամբ համաձայնություն է տրվել զբոսայգու արդիականացման նպատակով, Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող «Բնակավայրերի հողերից» 6124 քմ մակերեսով հողամասը մրցույթի միջոցով, կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ։ Դիլիջանի համայնքապետը 2018 թ․ հունիսի 29-ի թիվ 310-Ա որոշմամբ` 2018 թ․ հունիսի 30-ին հայտարարել է Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող հողերից 6124.0 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի մրցույթ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ն։

Մրցույթը կայացել է 2018 թ․ հուլիսի 30-ին։ Մրցութային հանձնաժողովի «Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 1 արձանագրության համաձայն, Դիլիջանի Գետափնյա 19/6 հասցեի 6124 քմ հողամասի՝ զբոսայգու արդիականացման մրցույթի հաղթող է ճանաչվել «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ն։ 2018 թ․ հուլիսի 31-ի որոշմամբ՝ 6124 քմ մակերեսով այդ հողամասը զբոսայգու արդիականացման նպատակով, մինչեւ 2030 թ․ դեկտեմբերի 31-ը ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել է «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ին։ 2018 թ. սեպտեմբերի 7-ին Դիլիջան համայնքի եւ «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է պայմանագիր, որը նույն օրը վավերացվել է Տավուշի մարզի նոտարի կողմից։ Հայցվորը նշել է, որ պայմանագրի կնքումից հետո անցել է ավելի քան 6 տարի, սակայն ընկերությունը տվյալ հողամասի տարածքում զբոսայգու արդիականացման ուղղությամբ որեւէ աշխատանք չի կատարել։

Դիլիջանի համայնքապետարանն ունի պետական եւ մասնավոր ներդրողի համաֆինանսավորմամբ Դիլիջանի բնակչության առողջ ապրելակերպի զարգացման ծրագիր, որի մասին համայնքապետը 2024 թ․ օգոստոսի 5-ի գրությամբ տեղեկացրել է «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ին եւ խնդրել լուծել 2018 թ․ սեպտեմբերի 7-ին կնքված պայմանագիրը։ 2024 թ․ օգոստոսի 22-ին «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ն հայտնել է, որ նախատեսում է ներգրավել ներդրողներ, լայնածավալ ծրագիր իրականացնել Դիլիջանում ու հարակից տարածքներում եւ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու մտադրություն չունի։ Պատասխանող կողմը հայտնել է, որ զբոսայգու բարեկարգման նախագիծն իրականացնող «Դիլիջան Դեւելոփմենթ հիմնադրամը» («Հիմնադրամ») 2025թ. մայիսի 29-ին եւ հունիսի 4-ին գրությամբ դիմել է Դիլիջանի համայնքապետին՝ խնդրելով թույլատրել քաղաքային այգու մանկական խաղահրապարակում կատարել բարեկարգման աշխատանքներ եւ փոքր ճարտարապետական ձեւերի տեղադրում: Հունիսի 17-ին Հիմնադրամը ստացել է հայցվորի գրությունը, որ մինչեւ դատական վարույթի ավարտը նախագիծը չի կարող համաձայնեցվել: Արդյունքում, չունենալով համայնքի ղեկավարի կողմից հաստատում եւ շինարարական թույլտվություն, պատասխանողն իրավունք չունի սահմանված կարգով իրականացնել կառուցապատում: 2026թ․ հունվարի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդուհի Պապիկյանը վճռել է հայցը բավարարել՝ լուծել Դիլիջան համայնքի եւ «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ի միջեւ 2018 թ․ սեպտեմբերի 7-ին կնքված «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագիրը: Որպես հետեւանք՝ անվավեր ճանաչել 2018 թ․ սեպտեմբերի 7-ին կնքված պայմանագրի հիման վրա տվյալ հողամասի նկատմամբ «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումը։ Այսինքն, պայմանագրի ժամկետը չլրացած՝ տվյալ հողամասը վերցնել ընկերությունից, որը կապակցված է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի հետ։
«Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Սեպտեմբերի 10-ին վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը մերժել, Տավուշի առաջին ատյանի դատարանի 2026թ․ հունվարի 13-ի վճիռը թողնել անփոփոխ։ «Ասեթ Քոնթրոլ Քամփնի» ՓԲԸ-ն դիմել է վճռաբեկ դատարան, բողոքն ընդունվել է դատարանի վարույթ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջերմուկի գործարանով չենք ապրելու, մեզ տասնյակ նոր արտադրություններ են պետք. Նարեկ Կարապետյան

Ջերմուկի գործարանով չենք ապրելու, մեզ տասնյակ նոր արտադրություններ են պետք. Նարեկ Կարապետյան Wed, 28 Oct…

8 րոպե ago

Տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 28-ի դրությամբ

Տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 28-ի դրությամբ Wed, 28 Oct 2026 13:15:24 +0400 Հոկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանի…

13 րոպե ago

Խորհրդարանական ընտրություններ՝ Իսրայելում․ Նեթանյահուն պարտվու՞մ է

Խորհրդարանական ընտրություններ՝ Իսրայելում․ Նեթանյահուն պարտվու՞մ է Wed, 28 Oct 2026 13:00:51 +0400 Իսրայելում հաշվարկվել է…

28 րոպե ago

Սերբիայի կայծակնային հրաշքը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում

Սերբիայի կայծակնային հրաշքը կարող է կրկնվել նաեւ Հայաստանում Wed, 28 Oct 2026 12:45:09 +0400 Սերբիայի…

44 րոպե ago

Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի

Ալիևի երևակայած հարուստ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների պետպարտք ունի Wed, 28 Oct 2026 12:38:32 +0400 Ադրբեջանի…

50 րոպե ago

Չենք պատրաստվում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն

Չենք պատրաստվում ձևականորեն հանդես գալ որպես երկու տարբեր խմբակցություն Wed, 28 Oct 2026 12:31:32 +0400…

57 րոպե ago