Ալիևը ակտիվացել է, շարունակում է ատելություն քարոզել հայերի նկատմամբ

Ալիևը ակտիվացել է, շարունակում է ատելություն քարոզել հայերի նկատմամբ

Wed, 28 Oct 2026 15:27:01 +0400


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրել է․

«Ալիևը վերջին շրջանում ակտիվացել է ելույթներով հանդես գալու հարցում։ Երեկ էլ Բաքվում հերթական ֆորումի ժամանակ իր ելույթում օգտագործել է ատելության և թշնամանքի լեզուն։ Չկա մի ելույթ կամ թեմա, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին։ Ստորև ներկայացնում եմ մի քանի հայտարարություն, որոնք թարգմանել եմ բառացի։

«Մենք պաշտպանեցինք ինքներս մեզ։ Մենք հաղթեցինք թշնամուն։ Մենք ազատագրեցինք մեր տարածքները, որոնք 30 տարի գտնվել էին հայկական օկուպացիայի տակ։ Մենք վերականգնեցինք արդարությունը։ Մենք վերականգնեցինք մեր արժանապատվությունն ու միջազգային իրավունքը»։

«Հայաստանը օկուպացրել էր մեր միջազգայնորեն ճանաչված տարածքների գրեթե 20 տոկոսը, վարել է էթնիկ զտումների քաղաքականություն, որի հետևանքով մեկ միլիոն ադրբեջանցի տեղահանվել է իր պատմական հողերից, ոչնչացրել է մեր կրոնական և պատմական հուշարձանները, այդ թվում՝ Ղարաբաղի 65 մզկիթները, սակայն պատժամիջոցների չի ենթարկվել և չի պատժվել»։

«Հայաստանի ռազմական ագրեսիայի և օկուպացիայի տարիներին, ինչպես նաև Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում, բոլոր էթնիկ խմբերի և բոլոր կրոնների ներկայացուցիչները կռվել են որպես մեկ միասնական «Երկաթե բռունցք»։ Այն, ըստ էության, մեր հաղթանակի խորհրդանիշն էր։ Նրանք պայքարել են մեր ինքնությունը պաշտպանելու, արդարությունը և մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»։

Եթե ոմանք սա կարող են գնահատել որպես Ալիևի ստանդարտ տեքստեր և հռետորաբանություն, ապա ես սա դիտարկում եմ ատելության ու թշնամանքի քարոզչության շարունակականության համատեքստում, ինչը, ինքնին, հակասում է իրական խաղաղության մասին խոսակցություններին»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը»

«Հրապարակ»․ Ո՞րն է Նարեկ Բաբայանի «առաքելությունը» Fri, 30 Oct 2026 08:10:01 +0400 Խորհրդարանի երեկվա ծեծկռտուքից…

11 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ Fri, 30 Oct 2026 08:05:03 +0400 Նիկոլ Փաշինյանը…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին Fri, 30 Oct 2026 08:00:54 +0400 Նիկոլ…

20 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

8 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

9 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

9 ժամ ago