Ստացվում է՝ ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի

Ստացվում է՝ ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի

Wed, 28 Oct 2026 16:12:08 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Կարեն Առուստամյանից հետաքրքրվել է՝ ինչ արդյունք են տվել կառույցի բացահայտումները, և արդյոք պետությանը պատճառված վնասները վերականգնվել են։

Մանուկյանը նշել է, որ Հաշվեքննիչ պալատի մի շարք աշխատակիցներ նախկինում աշխատել են Վերահսկիչ պալատում, որը ժամանակին քննադատության էր ենթարկվում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պատգամավորը հարցրել է՝ եթե նախկին ստուգումներով ֆինանսական խախտումներ են հայտնաբերվել, ապա ինչու պարզ չէ, թե ինչ պատասխանատվության են ենթարկվել մեղավորները և որքան գումար է վերադարձվել պետական բյուջե։

Մասնավորապես, նա անդրադարձել է 21 միլիարդ դրամի չափով արձանագրված խեղաթյուրմանը, Աշտարակի համայնքապետարանում հայտնաբերված 1.1 միլիարդ դրամի խեղաթյուրմանը, ինչպես նաև 2023 և 2024 թվականների հաշվետվություններում նշված՝ համապատասխանաբար 222 միլիոն և 548 միլիոն դրամի վնասներին։

Մանուկյանը նաև հարց է բարձրացրել Հաշվեքննիչ պալատի պահպանման ծախսերի վերաբերյալ՝ նշելով, որ կառույցի գործունեության համար տարեկան հատկացվում են հարյուր միլիոնավոր և ավելի քան մեկ միլիարդ դրամի հասնող միջոցներ։ Նրա խոսքով՝ հարկատուները պետք է հասկանան, թե ինչ արդյունք են ստանում այդ գումարների դիմաց, և արդյոք բացահայտված վնասները վերադարձվում են պետությանը։

Կարեն Առուստամյանը պատասխանել է, որ ֆինանսական խեղաթյուրումն ինքնին դեռ չի նշանակում չարաշահում։ Նրա խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի արդյունավետությունը պետք է գնահատել նաև նրանով, թե կառույցի առաջարկությունների շնորհիվ որքանով են բարելավվում պետական համակարգի աշխատանքն ու վերահսկողությունը, այլ ոչ միայն բյուջե վերադարձված գումարներով։

«Ստացվում է ոչ մեկդ ոչ մի բանի հետ կապ չունի, բայց ամենաշատը Վերահսկիչ պալատին և նրա նախագահին քննադատել է Նիկոլ Փաշինյանը»,- ասել է նա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն Fri, 20…

8 րոպե ago

Զելենսկուն կոչ է արել

Զելենսկուն կոչ է արել Fri, 20 Nov 2026 09:30:54 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի…

23 րոպե ago

«Հրապարակ». Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում

«Հրապարակ». Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում Fri, 20 Nov 2026 09:15:44…

38 րոպե ago

Աբառոտկայի մեծ վարպետը

Աբառոտկայի մեծ վարպետը Fri, 20 Nov 2026 09:00:36 +0400 Ուշագրավ մարտավարություն է ընտրել Նիկոլ Փաշինյանը:…

53 րոպե ago

«Հրապարակ». Իմ կարծիքով, շատ են սիրում ինձ՝ մեր Քաջո են ասում

«Հրապարակ». Իմ կարծիքով, շատ են սիրում ինձ՝ մեր Քաջո են ասում Fri, 20 Nov 2026…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է

«Հրապարակ»․ Սահմանն ապօրինի հատելիս բռնվել է Fri, 20 Nov 2026 08:15:24 +0400 Մեր տեղեկություններով, հոկտեմբերի…

2 ժամ ago