Մբապեի հետ կապված սկանդալը նոր թափ է հավաքում
Wed, 28 Oct 2026 20:00:13 +0400
Ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ կապված սկանդալը նոր թափ է հավաքում։ Նրա արած հայտարարության պատճառով, որը վիրավորել էր Չինաստանին, քանի որ առնչվում էր ըստ էության Մաո Ծե Դունին՝ իսպանական Լա Լիգան կարող է կորցնել չինական Migu սթրիմինգային ընկերության հետ ունեցած մեդիա եւ կոմերցիոն պայմանագիրը։ Չինական կողմը սպառնացել է վաղաժամ խզել հարաբերություններն իսպանական Լա Լիգայի հետ։ Պայմանագիրը չինական կողմի հետ նախատեսված էր մինչեւ 2030 թվականը։ Լա Լիգան՝ Ասիական ռեգիոնում իր հանդիպումների հեռարձակման համար պետք է ստանար ավելի քան 400 միլիոն եվրո։Սակայն հիմա այդ շահավետ գործարքը կարող է եւ հօդս ցնդել։