Կիմ Չեն Ընը բանակը բերել է մարտական լիակատար պատրաստականության
Wed, 28 Oct 2026 22:30:26 +0400
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարգադրել է երկրի զինվորական հրամանատարությանը՝ բանակը բերել մարտական լիակատար պատրաստականության վիճակի, ապահովել մարտունակությունը՝ ցանկացած պահի պատերազմ սկսելու համար եւ իրականացնել ինտենսիվ ուսումնական վարժանքներ։ Այս մասին հայտնում է այդ երկրի Տեղեկատվական պետական գործակալությունը։
Կարգադրության մեջ ասված է, որ պետք է հատկապես ուշադրություն դարձնել զինվորականների հաստատուն եւ հուսալի կուսակցական համոզմունքներին, հայրենասիրական բարձր ոգուն։ Կիմ Չեն Ընը ընդգծել է, որ բանակի հաջողությունը ոչ միայն ժամանակակից սպառազինություններից է կախված, այլ նաեւ՝ անձնակազմի քաղաքական հուսալիությունից, հայերասիրական եւ մարտական բարձր ոգուց։