«Հրապարակ»․ Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»

«Հրապարակ»․ Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»

Thu, 29 Oct 2026 08:00:26 +0400


Ռուս ժողովրդի հասցեին սխալ հայտարարություն արած եւ ՌԴ դեսպանության ու Մարիա Զախարովայի արձագանքին արժանացած Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին հնարավոր է «մատաղ անեն»՝ հայ-ռուսական հարաբերությունները փոքր-ինչ շտկելու հույսով։ Հիշեցնենք․ մի քանի օր առաջ նա գրառում էր արել «Ուժեղ Հայաստան»-ի կազմակերպած Գյումրու օրվա առթիվ։ «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, եւ ահա՝ պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։ Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»»,- գրել էր վարչապետի ոճով, որին հաջորդեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատան արձագանքը, որ մարզպետի բառապաշարը հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմում գերմանացի նացիստներին, որոնք ռուսներին «Իվան» էին անվանում, եւ նման արտահայտությամբ կարող են ազգային թշնամանք հրահրել ռուսաստանցիների հանդեպ։ Առուշանյանը, ըստ ամենայնի, տեղյակ չի եղել, որ Փաշինյանը ՔՊ-ականներին հրահանգել է զերծ մնալ հակառուսական լեքսիկոնից, կամ էլ մտածել է, որ ոչ թե ռուսների, այլ ընդդիմության դեմ է խոսում: ՔՊ-ում չեն բացառում, որ մարզպետը ստիպված կլինի հեռանալ։ Տեղեկություն կա նաեւ, որ Ռուսաստանում քննարկվում է նրա մուտքը ՌԴ արգելելու հարցը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զանգվածային ցույցերի ալիքը կմեկնարկի Պոլիտեխնիկից․ ի՞նչ վիճակ է Իտալիայում

Զանգվածային ցույցերի ալիքը կմեկնարկի Պոլիտեխնիկից․ ի՞նչ վիճակ է Իտալիայում Fri, 30 Oct 2026 14:00:11 +0400…

11 րոպե ago

Քնեսեթի ընտրություններն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ճակատագիրը

Քնեսեթի ընտրություններն ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ճակատագիրը Fri, 30 Oct 2026 13:45:57 +0400 Իսրայելի…

26 րոպե ago

«Եկել այստեղ շոու ես անում»․ Տիգրան Ավինյանը աղբատարի շորերը հագել, աղբ է հավաքում

«Եկել այստեղ շոու ես անում»․ Տիգրան Ավինյանը աղբատարի շորերը հագել, աղբ է հավաքում Fri, 30…

31 րոպե ago

Եվրաինտեգրումը քաղաքական հայտարարությունը չէ, գետնի վրա կատարված աշխատանքն է

Եվրաինտեգրումը քաղաքական հայտարարությունը չէ, գետնի վրա կատարված աշխատանքն է Fri, 30 Oct 2026 13:39:09 +0400…

32 րոպե ago

Հիմա կերևա՝ ՔՊ-ն ինչ վերաբերմունք ունի հայ զինվորի մահվան հանգամանքներին

Հիմա կերևա՝ ՔՊ-ն ինչ վերաբերմունք ունի հայ զինվորի մահվան հանգամանքներին Fri, 30 Oct 2026 13:36:59…

35 րոպե ago

Թրամփն օգնել է Բրազիլիայի նախագահի թեկնածուին փախչել երկրից

Թրամփն օգնել է Բրազիլիայի նախագահի թեկնածուին փախչել երկրից Fri, 30 Oct 2026 13:30:46 +0400 ԱՄՆ…

41 րոպե ago