Կասեմ՝ ինչու սարքեցին այս միջադեպը

Կասեմ՝ ինչու սարքեցին այս միջադեպը

Thu, 29 Oct 2026 11:55:52 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը վերագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ պնդելով, որ նա միտումնավոր չի հրավիրել անվտանգության աշխատակիցներին։

ԱԺ նիստերի դահլիճից հայտարարելով իր դիրքորոշումը՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Ռուբինյանը խրախուսել է Տարոն Չախոյանի վարքագիծը։ Նրա խոսքով՝ եթե նման իրավիճակում ամբիոնի մոտ լիներ ընդդիմադիր պատգամավոր, անվտանգության աշխատակիցներն անմիջապես կհրավիրվեին։

«Ռուբինյանն անհաղորդ դեմքով հետևում էր։ Իրենց պետք էր այս միջադեպը սադրել, իսկ գիտե՞ք՝ ինչու, որովհետև երեկ բացահայտվեց, որ Սյունիքով Ադրբեջանին ճանապարհ են հանձնել ու նույնիսկ չեն նշում կոորդինատները կամ չգիտեն, երևի իրենց շեֆը՝ Ալիևը, չի ասել»,- հայտարարել է Ղահրամանյանը։

Նրա համոզմամբ՝ խորհրդարանում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուբեն Ռուբինյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

8 րոպե ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

25 րոպե ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

40 րոպե ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

53 րոպե ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

1 ժամ ago

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան Sat, 31 Oct…

1 ժամ ago