«Հրապարակ». Բա իմ հետեւից խի՞ չեն գալիս կաշառքի հոդվածով

«Հրապարակ». Բա իմ հետեւից խի՞ չեն գալիս կաշառքի հոդվածով

Thu, 29 Oct 2026 12:15:17 +0400


Երեքշաբթի տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 4 անձ է ձերբակալել, այդ թվում՝ Երեւանի պետական համալսարանի երկու ամբիոնի վարիչների՝ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանին եւ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանին, որոնք նաեւ մերձավորներ են` Մինասյանը Վարդան Այվազյանի կնոջ հայրն է։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ ասել էին, որ նրանք մեղադրվում են կաշառք վերցնելու եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար: Ժամեր անց դատարանը որոշեց Այվազյանի համար երկամսյա կալանք սահմանել, Մինասյանի` տնային կալանք:

Հիշեցնենք, որ սահմանադրագետ Վարդան Այվազյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր Սուրեն Պետրոսյանի «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ցուցակով: Նա զբաղեցնում էր ցուցակի երկրորդ համարը: Թե ինչ մեղադրանքի մասին է խոսքը, մեզ դեռեւս հայտնի չէ, միայն նշենք, որ Վարդան Այվազյանը ժամանակին քննադատում էր իշխանություններին, իսկ Էդիկ Մինասյանը ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայրն է։

Իրավաբան, նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վարդան Այվազյանն իր քավորն է: Նա ենթադրում է, որ, հավանաբար, Էդիկ Մինասյանն է գումար վերցրել, տվել փեսային` Վարդան Այվազյանին. «Մենք նույն շենքում ենք ապրում, սակայն ես հստակ տեղեկություն չունեմ: Զանգահարում եմ, չեն պատասխանում զանգերին: Կաշառքը այն հանցատեսակն է, որ պետք է տալ-վերցնելու պահին բռնեն: Նման բան չի եղել, առավոտ շուտ ո՞վ պետք է կաշառք տար: Եվ հետո՝ եթե կաշառք են վերցնում, դա պետք է նկարեն, ապացուցեն, օրինակ` նկարեն, որ ինչ-որ մեկը փողոցից մտավ նրա մոտ, հետո այդ փողերը հայտնվեցին նրա գրպանում: Աներոջը` Մինասյանին, տնային կալանք են տվել: Ես ենթադրում եմ, որ այսպես է եղել, բայց շառ չանենք: Մինասյանը վերցրել է, տարել տվել է, հետեւից բողոքել են, եկել մարդկանց ձերբակալել են: Բայց այս ամենն իմ ենթադրությունն է: Դուք լավ գիտեք, որ ես ընդդիմադիր գործիչ եմ, բա իմ հետեւից խի՞ չեն գալիս կաշառքի հոդվածով: Եթե ես նման բան արած լինեի, պարզ է, չէ՞, որ վաղուց իմ հետեւից կգային: Ուրեմն մի բան կա: Վարդան Այվազյանը ո՛չ քաղաքական գործիչ է, որ ասենք՝ վրեժխնդիր են եղել, ո՛չ էլ նման բան: Ամեն դեպքում, ուղղորդում եղել է, բայց չեմ հասկանում, թե ինչի համար: Գործի հանգամանքներին ծանոթ չեմ: Քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածով են գործը հարուցել` մասնավոր ոլորտում կաշառք վերցնել: Առաջին մասը նախատեսում է երեք տարվա ազատազրկում, երկրորդ մասը կապված է խոշոր չափերի հետ. 500 հազար դրամից մինչեւ 5 միլիոն: Գուցե ինչ-որ մեկին ցանկացել են ասպիրանտուրա ընդունել, դա թանկ եղած կլինի, չեմ կարծում՝ 500 հազարի պատմություն է, բայց սովորական քննության համար էլ ոչ ոք 500 հազար դրամ չէր տա: Ամեն դեպքում, ես այստեղ ուղղորդում եմ նկատում, որովհետեւ ձերբակալությունը 72 ժամով է լինում, բայց Վարդան Այվազյանին անմիջապես կալանավորել են, ինչը փաստում է, որ մի բան այն չէ, սակայն ես հանուն արդարության ոչինչ ո՛չ բացառում եմ, ո՛չ հաստատում»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը․ Սամվել Կարապետյան

Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը․ Սամվել Կարապետյան Sun, 01 Nov 2026…

13 րոպե ago

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել

Իրանի գերագույն առաջնորդը երկրի զինված ուժերին նոր հրաման է տվել Sun, 01 Nov 2026 18:15:43…

35 րոպե ago

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին Sun, 01 Nov 2026 18:00:59 +0400 Երկվորյակ Երկվորյակները…

50 րոպե ago

Մահացել է Սամվել Կոսյանը

Մահացել է Սամվել Կոսյանը Sun, 01 Nov 2026 17:45:04 +0400 ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Խոր վշտով տեղեկացնում…

1 ժամ ago

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան Sun, 01 Nov 2026…

1 ժամ ago

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն Sun, 01 Nov 2026 17:15:34 +0400…

2 ժամ ago