Ու Դուք կոչվում եք երկրի ղեկավա՞ր, ՔՊ-ով էլ հիանու՞մ եք

Ու Դուք կոչվում եք երկրի ղեկավա՞ր, ՔՊ-ով էլ հիանու՞մ եք

Thu, 29 Oct 2026 15:07:44 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ գրառումը քննադատական արձագանքների է արժանացել սոցցանցերի օգտատերերի շրջանում։

«Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն՝ չէ»,- այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում լարված իրավիճակ է ստեղծվել «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Միջադեպը սկսվել է ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում ծագած վիճաբանությունից, որը վերածվել է քաշքշոցի և ծեծկռտուքի։ Բախումները շարունակվել են նաև խորհրդարանի միջանցքում։

Վարչապետի գրառումը, սակայն, մի շարք օգտատերերի դժգոհությունն է առաջացրել։ Մեկնաբանություններում նրանք քննադատել են երկրի ղեկավարի արձագանքը՝ այն համարելով անպատշաճ նման իրավիճակի համար։

«Ուժ չափելու և կիրառելու համար այլ վայրեր կան։ Տգեղ երևույթ է, ամոթ բոլորին»,- գրել է օգտատերերից մեկը։

Մեկնաբանություններից մեկում նշվել է. «Ասենք՝ սա երկրի ղեկավարի խոսք է,հա՞:Դրա համար էլ այս վիճակում է մեր երկիրը»։

Մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Ուրախանում եք, որ Ազգային ժողովում մանկապարտեզ է, ու կարողանում եք իրար ծեծել։ Լավ, մենք՝ ժողովուրդս, ի՞նչ անենք»։

Քննադատական մեկ այլ արձագանքում օգտատերը հարց է բարձրացրել իշխանության ներկայացուցիչների վարքագծի և պատգամավորների վարձատրության վերաբերյալ՝ գրելով. «Ու Դուք կոչվում եք երկրի ղեկավա՞ր, ու սրանք միլիոններ են ստանում, ՔՊ-ով էլ հիանու՞մ եք»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վանը զարգացնում է տուրիզմը Հայաստանի հետ

Վանը զարգացնում է տուրիզմը Հայաստանի հետ Fri, 20 Nov 2026 10:00:05 +0400 Թուրքիայի Վան քաղաքում…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն

«Հրապարակ»․ Ասում է` բոլոր նրանք, ովքեր չեն զոհվել, ինձ հարցեր տալու իրավունք չունեն Fri, 20…

28 րոպե ago

Զելենսկուն կոչ է արել

Զելենսկուն կոչ է արել Fri, 20 Nov 2026 09:30:54 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի…

43 րոպե ago

«Հրապարակ». Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում

«Հրապարակ». Լափի համար հայրենիք ուրացողը բոլորին լափելու մեջ է մեղադրում Fri, 20 Nov 2026 09:15:44…

58 րոպե ago

Աբառոտկայի մեծ վարպետը

Աբառոտկայի մեծ վարպետը Fri, 20 Nov 2026 09:00:36 +0400 Ուշագրավ մարտավարություն է ընտրել Նիկոլ Փաշինյանը:…

1 ժամ ago

«Հրապարակ». Իմ կարծիքով, շատ են սիրում ինձ՝ մեր Քաջո են ասում

«Հրապարակ». Իմ կարծիքով, շատ են սիրում ինձ՝ մեր Քաջո են ասում Fri, 20 Nov 2026…

1 ժամ ago