Չի կարելի հավասարության նշան դնել ընդդիմության ու իշխանության միջեւ

Չի կարելի հավասարության նշան դնել ընդդիմության ու իշխանության միջեւ

Thu, 29 Oct 2026 15:20:53 +0400


Ժողովուրդ ջան, եկեք թարգենք էդ՝ «վայ, էս ինչ կեղտոտ պադյեզդ ա․․․» տիպի ծեքծեքումները, սա ոչ նորություն էր մեզ համար, ոչ էլ առաջին ու վերջին դեպքն է․․․ եթե մարդիկ եկած օրվանից թշնամանք, ատելություն են տարածում, սեւ-սպիտակ անում, եթե երկիրը վարի են տալիս ու հետն էլ պահանջում, որ իրենց բերած աղետը՝ որպես մեծ հաջողություն ողջունենք, ընդդիմությունն էլ ամբիոնից միայն կիրթ ու չափավոր ելույթներ ունենա (եթե կիրթ չի՝ խոսափողն անջատվում է, ՊՊԾ-ն մտնում է դահլիճ, թեւերը ոլորելով տանում)․․․եթե խեղդում են ցանկացած քննադատական խոսք՝ ոստիկանով- քննչականով հալածում խոսողներին, բնական է, որ ընդդիմությունն ու հասարակությունն էլ պետք է նյարդային լինեն ու սուր արձագանքեն սրանց լկտիություններին, զիջումներին, ստախոսությանն ու երկերեսանիությանը․․․

Չի կարելի հավասարության նշան դնել ընդդիմության ու իշխանության միջեւ, իբրեւ թե՝ ծեծկռտուքի երկու կողմն էլ մեղավոր են։ Էդ ընդհանուր մեղադրական բնույթի գրառումները, թե, տեսեք` սա է մեր խորհրդարանի մակարդակը, սրանք են մեր քաղաքական ուժերը․․․ եւ այլն, լատենտ իշխանամետ պահվածք է։ Կարողացեք զատել ամեն մեկի մեղքն ու արարքը․ եւ անզորությունից մի քիչ դեբոշ անող ու տղայավարի պաշտպանվող ընդդիմադիրներին՝ մեր ինքնիշխանությունը զրոյացրած, երկիրը փակուղի մտցրած, հետն էլ խորհրդարանում սադրիչ ելույթ ունեցող, աթոռ շպրտող, իրենց քննադատողների բերանը ծեփող, լկտիացած ՔՊ-ականներին նույն հարթության մեջ մի դրեք․․․

Մի բան էլ արձանագրենք․ (թեեւ տեսա, որ ահագին մարդ նկատել է) կառավարության նիստը վարող Փաշինյանը ոչ թե օրակարգի հարցերի քննարկմամբ է զբաղվել այսօր, այլ ուղիղ եթերում հետեւել է ԱԺ նիստին, երեւի սեղանի տակից էլ սմս-ներ է գրել, դուխ տվել չախոյաններին ու ալեքսանյաններին՝ խփեք, խեղդեք, աջից, ձախից, ապրես․․․իսկ բրիֆինգի իջնելուց առաջ էլ այդ նախադասությունն է գրել, թե՝ գիտեի ուժեղ են, պարզվեց՝ չէ․․․ որը պակաս սադրանք չէ, քան Չախոյանի ելույթները, մյուսի աթոռ շպրտելը կամ խփելը․․․
Ի՜նչ ասես սրան՝ սիրտը փառավորվում է արյուն, վեճ, կոնֆլիկտ, ծեծուջարդ տեսնելիս, հատկապես երբ հայը հային է խփում, հայի արյուն է թափվում, հայության մեջ պառակտում է ու կռիվ․․․Թշնամու առաջ սուրճ է դնում ու գետնատարած խոնարհվում, մինչեւ ականջները ժպտում, իսկ սեփական երկրի քաղաքացիներին բանտերն է լցնում, ծեծում, տնից-տեղից, եկամուտից զրկում, առանց որեւէ բան ստանալու միջանցք զիջում, հող տալիս․․․ ԱԺ ՔՊ խմբակցությունն էլ հենց այդ սկզբունքով է կազմել՝ կադրերում նորահայտ ծեծողներ տեսա, որոնց ոչ դեմքով եմ ճանաչում, ոչ երբեւէ մի խոսք դրանցից լսած կամ․․․

Այլեւս ոչ հետեւել է լինում, ոչ տեսնել ու լսել սրանց․․․նողկալի է․․․ու էս մղձավանջը երկարաձգողները միայն իրենք չեն՝ սրա մեղավորը նաեւ այս ամենը հանդուրժող, սրանց խրախուսող, սրանց ձայն տվողներն են․․․

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բոլորը բոլորին լրտեսում են

Բոլորը բոլորին լրտեսում են Mon, 02 Nov 2026 17:00:27 +0400 Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը…

11 րոպե ago

Խեր լինի…

Խեր լինի… Mon, 02 Nov 2026 16:45:12 +0400 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում կարող…

26 րոպե ago

Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ

Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ Mon, 02 Nov…

55 րոպե ago

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես

Նիկոլ, ընդդիմությունը նվեր չէ, որ ուզածդ անես Mon, 02 Nov 2026 15:45:57 +0400 Մինչ իշխանությունը՝…

1 ժամ ago

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի

Խոշոր գողություն «Զվարթնոց»-ում. Օտարերկրացու պայուսակը գողացել է մեկ այլ օտարերկրացի Mon, 02 Nov 2026 15:30:44…

2 ժամ ago

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել

Բելգիայի վարչապետը հրաժարական է տվել Mon, 02 Nov 2026 15:15:00 +0400 Բելգիայի վարչապետ Բարտ դե…

2 ժամ ago