Պակիստան-Աղֆանստան սահմանին կրկին լարված է․ զոհեր կան
Thu, 29 Oct 2026 16:30:11 +0400
Պակիստանի և Աֆղանստանի զինվորականների միջև նոր բախումների հետևանքով երկուստեք զոհեր և վիրավորներ կան։
Xinhua գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի օրը Աֆղանստանի արևելքում Պակիստանի տարածքից արձակված կրակոցների հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել Նանգարհար նահանգի արևելյան մասում՝ Թորխհամի սահմանային անցակետի մոտ։
Աֆղանստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Պակիստանի չորս անօդաչու թռչող սարքեր հարվածել են Պակտիկա նահանգի ռազմական թիրախներին։
Աֆղանական ուժերը պատասխան կրակ են բացել Պակիստանի տարածքի վրա։ Պակիստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Ստորին Հարավային Վազիրիստան շրջանում աֆղանական ուժերի կողմից ականանետային կրակոցների հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել հինգ մարդ։