«Գեորգիքս»-ի ոտքին բրասլետ են հագցրել

«Գեորգիքս»-ի ոտքին բրասլետ են հագցրել

Thu, 29 Oct 2026 17:45:27 +0400


Հոկտեմբերի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Իջևան քաղաքում հաշվառված 21-ամյա Գեորգի Թարջումանյանի՝ հանրությանը հայտնի բլոգեր «Գեորգիքս»-ի նկատմամբ։ Դատավոր Վահագն Մելիքյանը մերժել է քննիչի միջնորդությունը. խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը՝ նրա տեղաշարժի ազատությունն է սահմանափակվել։

Գեորգի Թարջումանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը. «Մինչև ժամը ութը ազատ իմ գործերով եմ զբաղվելու, նկարահանումներ և այլն, բայց ժամը 8-ին պետք է պարտադիր տանը լինեմ: Դե բոլորս էլ օրենքի առաջ հավասար ենք, ես էլ, Դուք էլ», – ասաց բլոգերը:

Նրա խոսքով` դատարանը որպես խափանման միջոց է ընտրել վարչական հսկողությունը երեք ամսով. «Ինձ ձերբակալել էին, հետո դատարանը որոշում կայացրեց: «Բրասլետը» դեռ չեմ ստացել, երկու օրից հավանաբար կստանամ, ասացին՝ քանակը քիչ է: Գործը վերաբերում է վարորդական չունենալուն, բայց ես արդեն դիմել եմ այն ստանալու համար: Երկար ժամանակ է ես մեքենա չեմ վարում, վարորդս է վարում»:

Հիշեցնենք, որ իշխանական բլոգերը մի քանի անգամ բռնվել էր՝ առանց վարորդականի մեքենա վարելիս եւ համացանցում աղմուկ էր բարձրացել, որ ընդդիմադիրներին մի չնչին խախտման համար կալանավարում են ամիսներով․ իսկ այս անձնավորությունը, փաստորեն, արտոնյալ է՝ նրան չեն պատժում։ Ըստ ամենայնի, աղմուկն իր դերը խաղացել է եւ որոշել են ցուցադրաբար մի թեթեւ սահմանափակել նրա տեղաշարժը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

5 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

5 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

6 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

6 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

6 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

6 ժամ ago