Հրապարակվել են նյութեր՝ «այլմոլորակայինների դիակների» մասին

Հրապարակվել են նյութեր՝ «այլմոլորակայինների դիակների» մասին

Thu, 29 Oct 2026 20:00:27 +0400


Պենտագոնի կողմից գաղտնազերծված՝ «այլմոլորակայինների» մասին նոր փաստաթղթերում նաեւ առկա են նյութեր, որոնք ներկայացնում են ամերիկացի նախկին զինվորական Ռոզվելի բազայի նախկին սպա Վոլթեր Խաութի ներկայացրած զեկույցը՝ ենթադրյալ «թռչող ափսեի» եւ դրանցում եղած «այլմոլորակայինների դիակների» մասին։ Այս մասին հայտնում է NewsNation-ը։ Խաութը երդմամբ ցուցմունք է տվել 2002 թվականին՝ հիշելով 1947 թվականին կատարված դեպքերը։

Ռոզվելի բազայում նա հայտնաբերել է մետաղական օբյեկտ, որը ունեցել է ձվաձեւ տեսք։ Այն ծածկված է եղել բրեզենտով։ Կողքին երկու դիակներ են եղել։ Դիակները ունեցել են ոչ մեծ չափսեր։ Մարմնի ընդհանուր չափսի համեմատ՝ անհամամասնորեն մեծ են եղել դիակների գլուխները։ Խաութը խոստովանել է, որ իր տեսածն ամենայն հավանականությամբ տիեզերքից ժամանած թռչող օբյեկտ է եղել։ Այս դեպքի մասին տվյալները, նշենք, որ երկար ժամանակ գաղտնիացված են եղել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որքան արժեն Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերը

Որքան արժեն Հայաստան-Կիպրոս խաղի տոմսերը Mon, 02 Nov 2026 13:45:31 +0400 Նոյեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին,…

9 րոպե ago

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը Mon, 02 Nov 2026 13:30:04 +0400 Մահացել…

25 րոպե ago

Ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի նոր հայտարարությունը

Ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի նոր հայտարարությունը Mon, 02 Nov 2026 13:16:21 +0400 Նիկոլ Փաշինյանի՝…

39 րոպե ago

Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին

Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին Mon, 02 Nov 2026 13:14:32 +0400 Latest news from Հրապարակ…

40 րոպե ago

Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել

Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել Mon, 02 Nov 2026 12:56:58 +0400 Հայաստանի և Ադրբեջանի…

58 րոպե ago

Ընդդիմությունը նորից դեսպանի հետ է հանդիպում

Ընդդիմությունը նորից դեսպանի հետ է հանդիպում Mon, 02 Nov 2026 12:54:50 +0400 Մեր տեղեկություններով, այսօր…

1 ժամ ago