Հրմշտոցի մեջ փլավ չեն բաժանում
Fri, 30 Oct 2026 11:10:15 +0400
ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում իրեն հասցված հարվածների մասին հարցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հումորով է արձագանքել։
«Հրմշտոց ա եղել, հրմշտոցի մեջ փլավ չեն բաժանում»,- ասել է նա։
Պատգամավորը, միաժամանակ, ընդգծել է, որ տեղի ունեցածը տհաճ տեսարան էր քաղաքացիների համար, և նման միջադեպեր չպետք է լինեն։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները պարտավոր են պահպանել բարեկրթության սահմանները, իսկ նման դեպքերից հետո անհրաժեշտ է վերադառնալ բնականոն աշխատանքին։
Գևորգյանը նաև նշել է, որ միջադեպի կրկնության դեպքում իրենց արձագանքը պայմանավորված կլինի ստեղծված իրավիճակով։