Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

Fri, 30 Oct 2026 16:54:32 +0400


COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը՝ նվիրված կայուն գյուղատնտեսության ապագային, երկարաժամկետ ներդրումներին ու բնության նկատմամբ պատասխանատու ֆինանսական լուծումների անհրաժեշտությանը:

Քննարկման շրջանակում ընդգծվել է Ակբա բանկի փորձը, որը շուրջ 30 տարի Հայաստանի ագրոոլորտի ֆինանսավորման առաջատարն է։ Բանկն այս տարի հրապարակել է նաև Կայուն զարգացման իր առաջին հաշվետվությունը, որտեղ առանցքային տեղ է հատկացվել ագրոոլորտի երկարաժամկետ ու կայուն զարգացմանը։

«Մենք երկար տարիներ զբաղվում ենք գյուղատնտեսության ֆինանսավորմամբ, և հատկապես կայուն գյուղատնտեսությունը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում։ Ակբան առաջիններից մեկն է, որ այս տարի հրապարակեց կայուն զարգացման հաշվետվություն, որը ենթադրում է, որ մեր ռազմավարությամբ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում երկարաժամկետ կայուն զարգացմանը։ Ակբա բանկը՝ համագործակցելով կառավարության և միջազգային գործընկերների հետ, աջակցում է ոլորտի արդիականացմանն ու կայուն ֆինանսավորմանը։ Կարևոր դեր ունեն նաև պետական սուբսիդավորման ծրագրերը, որոնք խթանում են նոր տեխնոլոգիաների ներդրումը»,- նշում է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։

«Այսօրվա քննարկման թեման չափազանց կարևոր է. գյուղատնտեսությունը կախված է առողջ էկոհամակարգերից, հողից և ջրից, բայց միաժամանակ կենսաբազմազանության վրա ճնշում գործադրող ոլորտներից է։ Վերականգնողական գյուղատնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ է գիտություն, ֆինանսավորում և տեղական աջակցություն։ Ամեն դեպքում այս անցումը հեշտ և արագ չի լինելու»,- նշում է ՎԶԵԲ-ի բնության ֆինանսավորման և քաղաքականության գծով գլխավոր մասնագետ Անուդ Ալուզին։

«Ֆերմերների համար ռիսկերը նվազեցնելու և էկոլոգիական գործելակերպը խրախուսելու նպատակով մշակվում են ապահովագրական լուծումներ, որոնք օգնում են համատեղել բնության պահպանումն ու ֆինանսական կայունությունը»,- նշում է AXA Group-ի կայուն զարգացման ռազմավարության մշակման բաժնի ղեկավար Մարիկա Ռյուտերը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ Sat, 31 Oct 2026 00:15:17 +0400 Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարք…

7 ժամ ago

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել Sat, 31 Oct 2026 00:00:50 +0400 Եվրահանձնաժողովը կոչ է…

7 ժամ ago

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով Fri, 30 Oct 2026 23:55:39…

7 ժամ ago

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին Fri, 30 Oct 2026…

7 ժամ ago

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ Fri, 30 Oct 2026 23:30:25 +0400 Արդեն 20-րդ…

7 ժամ ago

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը Fri, 30 Oct…

8 ժամ ago