Ինչո՞ւ են նրանք մեզ ատում

Ինչո՞ւ են նրանք մեզ ատում

Fri, 30 Oct 2026 19:52:45 +0400


Ինչո՞ւ են այս մարդիկ այդքան ատում հայերին ու Հայաստանը։ Ինչո՞ւ։ Նայում ես իշխանական խմբակցության պատգամավորների կազմակերպած խայտառակ ծեծկռտուքի կադրերը և տեսնում, թե ինչպիսի մոլուցքով, կատաղությամբ ու ինքնամոռացությամբ են նրանք կռվում։ Եթե այդպես կռվեին հանուն հայ ժողովրդի շահերի, ապա մենք, անկասկած, արդեն Ստեփանակերտում սուրճ կխմեինք՝ փախլավայով։

Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ են նրանք մեզ ատում։ Գուցե դա մանկության տարիներին ստացած հոգեբանական տրավմաների՞ հետևանք է։ Չգիտեմ… Գուցե դա անհաջողակի բարդո՞ւյթ է, երբ նրանք կենդանական նախանձով նայում էին նրանց, ովքեր իրենցից ավելի գեղեցիկ էին, հաջողակ, համարձակ, խելացի, աշխատունակ ու տաղանդավոր։
Չգիտեմ… Բայց մի բան գիտեմ. նրանք ատում են Հայաստանը և հայերին։ Սա փաստ է։ Միայն Հայաստանը ատող մարդը կարող է մեր երկրի հետ անել այն, ինչ նրանք անում են։ Սուտը, նախանձը, վախկոտությունը, հայերի հանդեպ անթաքույց ատելությունն ու ադրբեջանցիների և թուրքերի հանդեպ ստրկամիտ սերը։

Մի պահ մտածեք. միայն Հայաստանը ատող մարդը կարող է առանց մի վարկյան մտածելու թշնամուն հանձնել մեր Հայրենիքի տարածքներ, միջանցքներ։ Միայն հայերին մոլեգնորեն ատող մարդիկ կարող են սեփական ժողովրդին պատերազմով սպառնալ։ Միայն սեփական երկիրն ու ժողովրդին մոլեգին ատող մարդիկ կարող են ժողովրդին բաժանել յուրայինների և օտարների։
Նույնիսկ երբ նրանք թատերականորեն ճղճղում են՝ գոռալով, թե իբր սիրում են ժողովրդին, նրանց աչքերում փայլում է անմարդկային ատելությունը հենց այն ժողովրդի հանդեպ, որին իբր սեր են խոստովանում։

Հիմա նրանք սեփական ժողովրդին փաստացի քաղաքացիական պատերազմով են սպառնում, եթե ժողովուրդը չհամաձայնի իրենց ծրագրերին՝ սեփական երկրի վերջնական ոչնչացմանը՝ «արևմտյան Ադրբեջանի» սահմանադրությունն ընդունելու միջոցով։
Նրանք այս նպատակին հասնելու համար գործի կդնեն իրենց ողջ ուժը։ Կճնշեն, կշանտաժեն, կստեն, կշողոքորթեն, կհամոզեն, հիստերիայի մեջ կընկնեն, երդումներ կտան, կաղոթեն (թեև ո՞ր Աստծուն), միայն թե հասնեն մի բանի. որ հայ ժողովուրդը, որին նրանք այդքան ատում են, սեփական ձեռքով ստորագրի իր մահվան դատավճիռը՝ ընդունելով թշնամու պայմանները։

Ինչո՞ւ են նրանք այդպես վարվում։ Ի՞նչն է նրանց դրդում օրեցօր ավելի ու ավելի ամուր սեղմել թուրքական օղակը հայ ժողովրդի պարանոցին…
Ի դեպ, նկատե՞լ եք, որ բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս նրանց պաշտպանությամբ, նույնպես մոլեգնորեն ատում են հայերին ու Հայրենիքը՝ Հայրենիք բառը փոխարինելով (ընդ որում՝ միտումնավոր փոխարինելով) «պետություն» բառով։
Պարադոքսն այն է, որ նրանք ատում են նաև պետությունը, որովհետև այդ պետությունը հայկական է։ Հենց այդ պատճառով էլ ուզում են ոչնչացնել նաև այն։

Հիշե՛ք սա մեկընդմիշտ. նրանք ատում են մեզ և կանեն ամեն ինչ, որպեսզի մենք այլևս չլինենք։
Նրանք մահու չափ վախենում են ադրբեջանցիներից և ուզում են այնպես անել, որ մենք էլ մահու չափ վախենանք նրանցից։
Նրանք փորձում են մեզ փոխանցել իրենց վախը թշնամուց՝ մեզ մշտապես պահելով պատերազմի սպառնալիքի ու ահաբեկման մթնոլորտում։ Իսկ մի գուցե ՝ մեր վախը նրանց սնուցո՞ւմ է:

Արման Աբովյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ Sat, 31 Oct 2026 00:15:17 +0400 Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարք…

2 ժամ ago

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել Sat, 31 Oct 2026 00:00:50 +0400 Եվրահանձնաժողովը կոչ է…

2 ժամ ago

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով Fri, 30 Oct 2026 23:55:39…

2 ժամ ago

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին Fri, 30 Oct 2026…

2 ժամ ago

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ Fri, 30 Oct 2026 23:30:25 +0400 Արդեն 20-րդ…

2 ժամ ago

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը Fri, 30 Oct…

2 ժամ ago