Ադրբեջանն այլեւս եղբայր, առավել եւս՝ մեծ եղբայր չի՞ համարում Թուրքիային

Ադրբեջանն այլեւս եղբայր, առավել եւս՝ մեծ եղբայր չի՞ համարում Թուրքիային

Sat, 31 Oct 2026 14:15:34 +0400


Բազմիցս անդրադարձել ենք այն թեմային, որ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները վերջին շրջանում լարված են, հիմնականում՝ թուրք գործիչներին ուղղված ադրբեջանական կողմի մեղադրանքների հանգամանքով պայմանավորված։ Հիմնական մեղադրանքն այն է, որ թուրք պաշտոնյաներն ու հասարակական գործիչներն իբր հակաադրբեջանական խոսույթով են հանդես գալիս եւ տեղեկատվական արշավ են սկսել։ Ալիեւյան ռեժիմի քարոզչակայքերից մեկը՝ Մինվալ․ազ-ը, հերթական հակաթուրքական լեյտմոտիվով հոդվածն է հրապարակել։
«Դիվանագիտության մեջ դժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է բարձրագոչ հայտարարություններով: Երբեմն բավական է պաշտոնական ընդունելության ժամանակ ներկայացուցչության մակարդակն իջեցնել կամ անտեսել դաշնակցի խնդրանքը: Նման ժեստերը հատկապես զգայուն են, երբ խոսքը վերաբերում է այն երկրներին, որոնք տասնամյակներ շարունակ հռչակել են «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը: Ի վերջո, եղբայրության մասին խոսքերն անխուսափելիորեն հանգեցնում են այն հարցին, թե որքանով են կողմերը պատրաստ հետեւել դրա կանոններին»,- ասվում է իշխանամերձ կայքի հոդվածում։ Դրանում հիշատակվում է, որ հոկտեմբերի 29-ին Բաքվում Թուրքիայի դեսպանատանը Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը Ադրբեջանը ներկայացրել է թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւը: Նախկինում նմանատիպ միջոցառումներին երկիրը ներկայացրել էր Միլլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան:

Ներկայացվածության մակարդակի փոփոխությունը դժվար է չնկատել՝ նկատում է հոդվածագիրը․ «Այնուամենայնիվ, Բաքուն առաջինը չէր, որ նման պրակտիկա ներդրեց: Ինչպես նշել է Qafqazinfo-ն, այս տարի Անկարան՝ ինքը խախտեց երկարատեւ ավանդույթը: Մայիսի 28-ին՝ Ադրբեջանի անկախության օրվա տոնակատարություններին Թուրքիան ներկայացված էր ոչ թե խորհրդարանի խոսնակի կամ փոխնախագահի կողմից, ինչպես նախկինում, այլ տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի կողմից։ Բաքուն պարզապես կիրառեց դիվանագիտության մեջ փոխադարձության ընդունված սկզբունքը։ Անկարան պատասխանեց հենց այն մակարդակով, որը բավարար էր համարում Ադրբեջանի համար։ Սակայն մեկ այլ դրվագ թողեց շատ ավելի տհաճ զգացողություն։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մերժեց Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ տեսարժան վայրերը լուսավորել ադրբեջանական դրոշով։ Նման խնդրանքները նախկինում բավարարվել էին։ Այս անգամ մերժման պատճառը մնում է անհայտ։ Եվ սա տրամաբանական հարց է առաջացնում։ Եթե Անկարան բացառիկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին, ապա ինչո՞ւ են նույնիսկ հարգանքի նման խորհրդանշական արտահայտությունները դառնում դիվանագիտական անհամաձայնության առարկա»։ Այս ֆոնին, ինչպես պնդում է ադրբեջանական կայքը, Միլլի մեջլիսի 53 անկախ եւ ընդդիմադիր պատգամավորների արարքը, որոնք հոկտեմբերի 29-ին Բաքվում ծաղիկներ դրեցին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանին, ստանում է հատուկ նշանակություն․ «Այս ժեստն արժանի է ուշադրության։ Թուրքիայի Հանրապետության հիմնադրի՝ թուրք ժողովրդի եւ նրանց պատմական ժառանգության նկատմամբ հարգանքը չի նշանակում այսօրվա Անկարայի կողմից կայացված յուրաքանչյուր որոշման անվերապահ հավանություն։ Եղբայրական հարաբերությունները պետություններին չեն ազատում քաղաքական պատշաճության տարրական կանոններից։ Ընդհակառակը, դրանք ենթադրում են յուրաքանչյուր խոսքի եւ գործողության համար բարձրացված պատասխանատվություն։ Երբ մի կողմը սկսում է հատուկ վերաբերմունքը որպես ինքնըստինքյան ընդունել, անխուսափելիորեն առաջանում է գայթակղություն՝ անտեսել մյուսի շահերը»։

Բաքուն հրապարակային վեճի մեջ չի մտել կամ բացատրություն չի պահանջել, այլ ընտրել է Անկարայում լավ հասկանալի լեզուն՝ դիվանագիտական արարողակարգի լեզուն՝ պնդում է ադրբեջանական իշխանամերձ կայքը եւ հավելում․ «Եթե թուրքական իշխանություններն իսկապես Ադրբեջանին համարում են եղբայրական պետություն, ապա նրանք պետք է հիշեն. եղբայրությունն իրավունք չի տալիս պահանջել հատուկ վերաբերմունք՝ առանց դրա դիմաց ինչ-որ բան տալու»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

12 րոպե ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

28 րոպե ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

43 րոպե ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

57 րոպե ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

1 ժամ ago

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան Sat, 31 Oct…

1 ժամ ago