Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս

Արդյո՞ք Իրանի հոգևոր առաջնորդի հրամանը նշանակում է՝ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս

Sun, 01 Nov 2026 11:58:37 +0400


Իրանագետ Վ րդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել առաջնորդի և իրանական ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում Խամենեին հրամայել է Իրանի դեմ հարձակման դեպքում ԱՄՆ-ին և Իսրայելին առնչվող ենթակառուցվածքներին անհապաղ և արդյունավետ հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»։

Բազմիցս եմ նշել, որ Իրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակողական և առանց «սեթևեթանքների»:

Նշված տեղեկատվության մեջ ուշագրավ է, երկու հանգամանք՝ այն որ առաջնորդը հանդիպում և հրամաններ տալիս է ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարությանը, այսինքն ամբողջովին իրականացնում է իր գործառույթները, իսկ երկրորդը՝ «առանց աշխարհագրական սահմանափակումների» պատասխան հարվածների հրամանի հանգամանքն է։

Նախորդ պատերազմում նույնպես Իրանի պատասխան հարվածներն ընդգրկում էին Պարսից ծոցի բոլոր երկրներն, ուստի արդյո՞ք հրամանը նշանակում է, որ հնարավոր պատերազմի դեպքում թիրախավորվելու են այլ երկրներ ևս, և արդյո՞ք դրանց շարքում լինելու է Իսրայելին նավթի հիմնական մատակարարներից արհեստածին Ադրբեջանը։

Հարցի հստակ պատասխանը, կարծում եմ՝ ունեն միայն Իրանում սահմափակ թվով որոշում կայացնողներ, սակայն ուշագրավ է, որ այս երկրի պետական հեռուստատեսության ամենադիտվող հաղորդումներից մեկով վերջերս քննարկվում էր հենց Բաքվի բարբարոսկան վարչախմբի նավթագազային ենթակառուցվածքների խոցելիության խնդիրը»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լարվածության ֆոնին կայցելի Ադրբեջան

Լարվածության ֆոնին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 16:00:30 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը…

22 րոպե ago

Շատ հաճելի էր տեսնել ընդդիմադիր ուժերի համախմբումը

Շատ հաճելի էր տեսնել ընդդիմադիր ուժերի համախմբումը Thu, 05 Nov 2026 15:57:38 +0400 Latest news…

25 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը մեկնարկել է Ալիևի հագով Սահմանադրության ձևման գործընթացը. Գոհար Մելոյան

Նիկոլ Փաշինյանը մեկնարկել է Ալիևի հագով Սահմանադրության ձևման գործընթացը. Գոհար Մելոյան Thu, 05 Nov 2026…

28 րոպե ago

Չպիտի Ալիևի թելադրանքով ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի, կարևոր եմ համարում ընդդիմության հավաքը

Չպիտի Ալիևի թելադրանքով ՀՀ-ում Սահմանադրություն փոխվի, կարևոր եմ համարում ընդդիմության հավաքը Thu, 05 Nov 2026…

30 րոպե ago

Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում

Եվրոպա լիգայի ծանրագույն փորձությունը․ «Արարատ-Արմենիան» այսօր մրցելու է Պորտուգալիայում Thu, 05 Nov 2026 15:45:30 +0400…

37 րոպե ago

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին

«ՀայԷկոնոմԲանկը»՝ Մհեր Արմենիայի հայտարարությունների մասին Thu, 05 Nov 2026 15:19:26 +0400 «ՀայԷկոնոմԲանկ»-ը երգիչ Մհեր Արմենիայի…

1 ժամ ago