Ինչպես են փորձելու ճնշել ընդդիմությանը

Ինչպես են փորձելու ճնշել ընդդիմությանը

Mon, 02 Nov 2026 12:47:46 +0400


Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը նոր քաղաքական հարցեր է առաջացրել․ վարչապետը բաց տեքստով խոսել է խորհրդարանական ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում ձևավորելու անհրաժեշտության մասին՝ նոր Սահմանադրության ընդունման գործընթացին վերջինիս հնարավոր ընդդիմանալու դեպքում։

Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ Փաշինյանը հայտարարել է, որ եթե նոր Սահմանադրության վերաբերյալ հանրային դրական արձագանք լինի, ապա քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ կողմ կքվեարկի նախագծին։ Սակայն, եթե խորհրդարանական ընդդիմությունը դեմ արտահայտվի Սահմանադրության ընդունմանը և խոչընդոտի գործընթացը, դա, վարչապետի մեկնաբանությամբ, կնշանակի նաև դեմ լինել Ադրբեջանի հետ վերջնական ու համապարփակ խաղաղությանը։

«Եթե պարզվի՝ խորհրդարանական ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնում է նոր Սահմանադրության հետագա ընդունման գործընթացն ու դեմ է արտահայտվում դրան, կնշանակի՝ դեմ է արտահայտվում Ադրբեջանի հետ վերջնական ու համապարփակ խաղաղությանը»,- հայտարարել է Փաշինյանը։

Ավելին՝ վարչապետը ներկայացրել է նաև իշխանության հետագա անելիքների վերաբերյալ իր պատկերացումը՝ ընդգծելով, որ նման իրավիճակում ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում պետք է ձևավորվի։

«Ինչպե՞ս պետք է գործի կառավարող մեծամասնությունը. իմ պատկերացումը հետևյալն է՝ այդ պարագայում հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ»,- ասել է նա։

Փաշինյանի այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես հստակ քաղաքական ուղերձ և սպառնալիք խորհրդարանական ընդդիմությանը․ նոր Սահմանադրությանը դեմ արտահայտվելու դեպքում ընդդիմադիր ուժերը կարող են հայտնվել իշխանության նախաձեռնած հանրային ճնշման թիրախում։ Փաստացի, վարչապետը նախապես ուրվագծում է այն քաղաքական միջավայրը, որում իշխանությունը պատրաստվում է գործել, եթե ընդդիմությունը չկիսի իր սահմանադրական օրակարգը։

Այսպիսով, նոր Սահմանադրության շուրջ սպասվող քննարկումները կարող են վերածվել ոչ միայն քաղաքական դիրքորոշումների բախման, այլև իշխանության և ընդդիմության միջև նոր լարվածության պատճառի։ Առանցքային հարցն այն է, թե ինչ ձևով և ինչ շրջանակներում է իշխանությունը պատրաստվում իրականացնել ընդդիմության նկատմամբ իր իսկ հայտարարած հանրային ճնշումը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը

Մահացել է ռուսական «Լյուբե» խմբի անդամ Ալեքսեյ Տարասովը Mon, 02 Nov 2026 13:30:04 +0400 Մահացել…

22 րոպե ago

Ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի նոր հայտարարությունը

Ինչ վտանգներ է պարունակում Փաշինյանի նոր հայտարարությունը Mon, 02 Nov 2026 13:16:21 +0400 Նիկոլ Փաշինյանի՝…

36 րոպե ago

Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին

Ինչ եղանակ է սպասվում նոյեմբերին Mon, 02 Nov 2026 13:14:32 +0400 Latest news from Հրապարակ…

37 րոպե ago

Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել

Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել Mon, 02 Nov 2026 12:56:58 +0400 Հայաստանի և Ադրբեջանի…

55 րոպե ago

Ընդդիմությունը նորից դեսպանի հետ է հանդիպում

Ընդդիմությունը նորից դեսպանի հետ է հանդիպում Mon, 02 Nov 2026 12:54:50 +0400 Մեր տեղեկություններով, այսօր…

57 րոպե ago

Հայաստանը տարիներ շարունակ ֆինանսավորե՞լ է Ադրբեջանին

Հայաստանը տարիներ շարունակ ֆինանսավորե՞լ է Ադրբեջանին Mon, 02 Nov 2026 12:52:04 +0400 ԱԺ-ում 2027 թվականի…

60 րոպե ago