Հեծանիվ է քշում. չիմանա՞նք ինչ գումարներ են ծախսվում

Հեծանիվ է քշում. չիմանա՞նք ինչ գումարներ են ծախսվում

Tue, 03 Nov 2026 12:22:48 +0400


ԱԺ-ում 2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը շարունակեց հարցադրումները վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին՝ քննադատելով պատգամավորների հարցերին գրավոր պատասխաններ ստանալու առաջարկը։

Ղազարյանի խոսքով՝ բյուջեի քննարկման նպատակը հենց այն է, որ պատգամավորները տեղում ստանան անհրաժեշտ պարզաբանումները և կարողանան որոշել՝ արդյոք նպատակահարմար է առաջարկվող ծախսերին հավանություն տալը։

Նա, մասնավորապես, օրինակ բերեց վարչապետի հեծանվային նախասիրությունը՝ նշելով, որ պատգամավորները պետք է տեղեկացված լինեն, թե որքան գումար է նախատեսվում այդ նպատակով և որքանով է արդարացված պաշտոնյայի անձնական նախասիրությունների ֆինանսավորումը հանրային միջոցներով։

«Մենք պետք է այստեղ իմանանք այդ հարցերի պատասխանները, այլ ոչ թե դուք մեզ ուղղորդեք, թե ինչ եղանակով կարող ենք դրանք ստանալ»,– դիմելով Մակունցին՝ ասաց Ղազարյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ Wed, 04 Nov 2026 01:07:49 +0400 ՀՀ վարչապետ…

4 ժամ ago

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ Tue, 03 Nov 2026 23:56:38 +0400 Շտապում…

5 ժամ ago

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ Tue, 03 Nov 2026 23:43:31 +0400…

5 ժամ ago

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Tue, 03 Nov 2026 23:30:07 +0400…

5 ժամ ago

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ Tue, 03…

5 ժամ ago

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026…

5 ժամ ago