Ինչու պետք է հայերը քվեարկեն «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրության օգտին

Ինչու պետք է հայերը քվեարկեն «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրության օգտին

Tue, 03 Nov 2026 13:15:56 +0400


Վերջին ժամանակահատվածի ամենապոպուլյար արտահայտությունը հայ հասարակության շրջանում հնչում է այսպես․ «Սրանք (այսինքն՝ փաշինյանական վերնախավի տարբեր ներկայացուցիչները) մեզ լրիվ գժի տեղ են դրե՞լ»։ Ինչո՞ւ են մարդիկ այդքան կտրուկ արձագանքում։

Շատ պարզ պատճառով։ Այն մտքերը, որոնք արտահայտում է իշխանական վերնախավը, իրականում վկայում են այն մասին, որ իրենք այնքան են խճճվել հանրային դաշտ ակնհայտ «գժական» աննորմալություններ նետելու մեջ, որ արդեն կորցրել են իրականության զգացողությունը։

Անդրադառնանք ընդամենը վերջին օրերի իրադարձություններին։
Տեսե՛ք՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ կստորագրի ինչ-որ փաստաթուղթ (որը այստեղ համառորեն անվանում են «խաղաղության պայմանագիր»), միայն այն դեպքում, եթե Հայաստանը լիովին փոխի իր Սահմանադրությունը։
Սակայն շատ կարևոր է նշել, որ ադրբեջանցիները ներկայացնելով այդ պահանջը՝ զուգահեռաբար շարունակում են օկուպացված պահել ՀՀ ինքնիշխան տարածքները և ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ պնդել, թե Հայաստանը, իբր, «Արևմտյան Ադրբեջան» է։ Ավելին՝ բացահայտ խոսում են Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու մասին։

Այսինքն՝ միանգամայն տրամաբանական եզրակացություն կարելի է անել, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ադրբեջանական ՊԱՀԱՆՋՆ ուղիղ կապ ունի «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի իրականացման հետ։ Հասկանալի է, որ ադրբեջանցիներն իրենց գործողություններում առաջնորդվում են իրենց հակահայկական տրամաբանությամբ։
Իսկ ի՞նչ է անում այս պարագայում Հայաստանի՝ իբր «աշխարհի ամենաինքնիշխան» իշխանությունը։ Մերժո՞ւմ է Ադրբեջանի պահանջը։ Գուցե դիմադրո՞ւմ է ադրբեջանական ճնշումներին։ Ի վերջո, ի՞նչ է գործնականում անում ՀՀ իշխանությունը, որ չեզոքացնի Ադրբեջանի հակահայկական պահանջները։

Իսկ իշխանությունը, ինքնամոռաց, ես նույնիսկ կասեի՝ «կոմսոմոլական» եռանդով, ձեռնամուխ է լինում ադրբեջանցիների պահանջի լիարժեք կատարմանը։ Ընդ որում՝ այնքան ինքնամոռաց է լծվում այդ հրահանգը հնարավորինս արագ կատարելու գործին, որ սկսում է ուղղակի սպառնալ, շանտաժի ենթարկել, խաբել ու վախեցնել ՀՀ քաղաքացիներին, ընկնել ակնհայտ հիստերիայի մեջ, միայն թե ընդդիմությունն ու հասարակ մարդիկ օգնեն իրենց ընդունել Ադրբեջանից պարտադրված Սահմանադրություն, որը, ինչպես հասկացանք, ուղիղ կապ ունի «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի հետ։
Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի իշխանությունները սպառնում են ճնշում գործադրել ՀՀ քաղաքացիների վրա, որպեսզի իրականացնեն Բաքվից իջեցված հանձնարարականը։ Սա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ապացուցելու կարիք չկա։
Բայց քանի որ Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ ուղղակի շանտաժով կարող են մարդկանց «ինադի գցել», որոշել են դիմել ևս մեկ՝ ծիծաղելի քայլի։ Օրինակ՝ հպարտությամբ հայտարարում են, որ «նոր» Սահմանադրությունում հայերենը լինելու է միակ պետական լեզուն և պաշտպանված է լինելու։

Իրենց, ուղղակի հիշեցրեք, որ գործող Սահմանադրությամբ հայոց լեզուն արդեն տասնամյակներ շարունակ Հայաստանի ՄԻԱԿ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ է։

Ես իրականում հասկանում եմ, որ «ցայնոտի» մեջ են և «մաԾիմաԾիկայի» իրենց տրամաբանությամբ փորձում են հանրությանը հրամցնել բացահայտ «գժություն»։ Բայց միևնույն ժամանակ նրանք շատ լավ գիտակցում են, որ իրենց ձեռքում հայ ժողովրդի նկատմամբ կատաղի ճնշումներից բացի, այլ «զենք» գրեթե չի մնացել։ Հետևաբար՝ իրենք ուղղակի ստիպված են բոլորիս գժի տեղ դնել։
Այլ կերպ ասած՝ հիմնավորել, թե ինչու հայերը պետք է քվեարկեն «Արևմտյան Ադրբեջանի» Սահմանադրության օգտին իշխանությանը չի հաջողվի։ Դե, իհարկե, եթե մի կողմ թողնենք կրկին պատերազմի սպառնալիքը, որն արդեն դարձել է նրանց հիմնական քաղաքական նարատիվը։

Արման Աբովյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շամանը` հետախուզման տվյալների բազայում

Շամանը` հետախուզման տվյալների բազայում Tue, 03 Nov 2026 21:30:40 +0400 Ռուս երգիչ Shaman-ին ավելացրել են…

3 րոպե ago

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում

Նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կգործի կայանման սահմանափակում Tue, 03 Nov 2026 21:18:44 +0400 Երևանի քաղաքապետարանը…

15 րոպե ago

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի

Հրաչ Մուրադյանը նոր հաղորդում կվարի Tue, 03 Nov 2026 21:15:58 +0400 MONK3-ը հիմնադրման երկրորդ տարեդարձի…

18 րոպե ago

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա

Այսօր ֆուտբոլային կրքերն են եռալու․ Չեմպիոնների լիգայի խաղային օրը խոստանում է մեծ դրամա Tue, 03…

32 րոպե ago

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ Tue, 03 Nov 2026 21:00:18 +0400 Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի…

34 րոպե ago

Ռուսաստանը պարգևատրել է Գուրգեն Արսենյանին

Ռուսաստանը պարգևատրել է Գուրգեն Արսենյանին Tue, 03 Nov 2026 20:58:23 +0400 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն…

35 րոպե ago