Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը մանրուք է անվանել
Tue, 03 Nov 2026 17:00:01 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության վրա ծախսված 30 միլիարդ դոլարը համարում է «պարզապես մանրուք»։
«Ես լսել եմ մի շատ հիմար կոնգրեսականի, որը խոսում էր Իրանի դեմ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարի մասին։ Դա պարզապես մանրուք է, քանի որ մենք Վենեսուելայում բազմապատիկ ավելի շատ գումար ենք վաստակել», – Fox News-ի եթերում ասել է պետության ղեկավարը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության մեջ գործում է ուժի դիրքերից, և «կա շատ մեծ հավանականություն», որ երկու կողմերը կկարողանան համաձայնության գալ։
Նոյեմբերի 2-ին Թրամփը հայտարարել է, որ չի մտադիրվում վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ կոնգրեսական ընտրություններից անմիջապես հետո։ Նույն օրը ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դադարեցման վերաբերյալ խորհրդակցություններում «որոշակի առաջընթաց» է գրանցվել։