Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Մալթայի Մարտական Ուխտի բարեսիրական ծրագրերը Հայաստանում

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Մալթայի Մարտական Ուխտի բարեսիրական ծրագրերը Հայաստանում

Tue, 03 Nov 2026 17:38:46 +0400


Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Մարկո Ռոմոլիին։

Ողջունելով դեսպանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը շնորհավորեց նրան դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ գործունեություն։

Հանդիպմանը Հայոց Հովվապետը բարձր գնահատեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունը՝ կարևորելով Հայաստանում Մարտական Ուխտի բարեսիրական և առողջապահական ծրագրերի շարունակականությունը։ Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական, առողջապահական և հոգեխնամ առաքելությանը՝ մասնավորապես Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքներին և նրանց ցուցաբերվող աջակցությանը։

Իր հերթին դեսպան Մարկո Ռոմոլին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և ներկայացրեց Մարտական Ուխտի կողմից Հայաստանում իրականացվող առողջապահական և սոցիալական աջակցության ծրագրերը։

Զրույցի ընթացքում խոսվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ մարդասիրական ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին, կարևորվեց համատեղ ջանքերը՝ սոցիալական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու գործում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուս հայտնի դերասանը խոսել է իր անձնական կյանքի մասին

Ռուս հայտնի դերասանը խոսել է իր անձնական կյանքի մասին Mon, 23 Nov 2026 21:30:42 +0400…

4 րոպե ago

Եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվեր․ Մերց

Եթե Բեռլինը չմեղմեր փոխառության կանոնները, ՆԱՏՕ-ն կփլուզվեր․ Մերց Mon, 23 Nov 2026 21:23:32 +0400 Ինչո՞ւ…

12 րոպե ago

Լիբիան պնդում է՝ Ուկրաինան պատերազմ է հայտարարել իրենց․ կրքերը թեժանում են

Լիբիան պնդում է՝ Ուկրաինան պատերազմ է հայտարարել իրենց․ կրքերը թեժանում են Mon, 23 Nov 2026…

14 րոպե ago

Գովք բանանին

Գովք բանանին Mon, 23 Nov 2026 21:15:34 +0400 Սկզբում մտածեցի «Հրապարակ»-ի ընթերցողներին ներկայացնել ոչ մասնագիտական…

20 րոպե ago

Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով

Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով Mon, 23 Nov 2026 21:12:08 +0400…

23 րոպե ago

Աշխարհում ավելանում է կարմրուկով հիվանդացության դեպքերը

Աշխարհում ավելանում է կարմրուկով հիվանդացության դեպքերը Mon, 23 Nov 2026 21:00:20 +0400 Աշխարհում զգալիորեն ավելանում…

35 րոպե ago