Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ

Հիշողություններ Հայաստանի մասին․ Նադեժդա Մանդելշտամ

Tue, 03 Nov 2026 21:00:18 +0400


Հայաստանն առանձնահատուկ տեղ ունի Օսիպ Մանդելշտամի կյանքում եւ թողած ստեղծագործական ժառանգության մեջ։ Այդ մասին կարեւոր վկայություններ թողել է ոչ միայն պոետը, այլ նաեւ նրա կինը՝ Նադեժդա Մանդելշտամը (1899-1980), որն իր կյանքը նվիրել է ամուսնու գրական ժառանգության պահպանմանը։ Մանդելշտամ ամուսինները Հայաստանում եւ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում անցկացրել են 1930 թվականի մայիսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը։ Դա, ըստ Նադեժդա Յակովլեւնայի, շրջադարձային նշանակություն է ունեցել բանաստեղծի համար։

Տեւական ստեղծագործական լռությունից հետո նրա վերագտել է իր ներշնչանքը։ Հայաստանն այնքան խոր ազդեցություն է թողել բանաստեղծի աշխարհընկալման վրա, որ հետագայում բանաստեղծի պոեզիայում եղած հարավային սյուժետային պատկերներից դուրս է մղել Ղրիմը՝ գրավելով առաջնային տեղ։ Նադեժդա Մանդելշտամը գրել է, որ ամուսինը Միջերկրականի ավազանը, Կովկասն ու Ղրիմն ընկալել է ոչ միայն որպես աշխարհագրական տարածքներ, այլեւ պատմական եւ մշակութային շարք։ Հայաստանը նրա համար յուրօրինակ քրիստոնեական ամրոց էր` կանգնած տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկին։ Պոետը տպավորված է եղել Հայաստանի պատմությամբ, բնությամբ, անցյալի եղերական էջերով։ Նրա բանաստեղծություններում, որոնք նվիրված են Հայաստանին, ի հայտ էին գալիս պատմական հիշողությունների, դատապարտվածության եւ ցավի մոտիվները։ Օսիպ Մանդելշտամի համար առանձնահատուկ էր հանդիպումը Եղիշե Չարենցի հետ, որը տեղի է ունեցել Թիֆլիսում՝ Հայաստանից հեռանալուց հետո։ Իմանալով Մանդելշտամի նոր բանաստեղծությունների մասին՝ Չարենցը նկատում է, որ դրանք կարող են վերածվել մեկ ամբողջական գրքի։ Այդ գնահատականն ուրախացնում է պոետին եւ հուսավառում։

1932 թվականին նա գրում է «Ճամփորդություն դեպի Հայաստան» ակնարկը, որը հրատարակվում է մեկ տարի անց։ Սակայն հրատարակությունը բուռն քննադատությունների առիթ է դառնում խորհրդային մամուլում, մասնավորապես՝ «Պրավդա» թերթում։ Նադեժդա Յակովլեւնայի հիշողությունների համաձայն, բանաստեղծին հորդորում էին հրապարակայնորեն հրաժարվել այդ ստեղծագործությունից։ Նա դա համարում է ամուսնու վրա ճնշումների գործադրման փուլերից մեկը։ Հետագա տարիներին ճնշումներն ավելանում են, դառնում հալածանքներ։ Օսիպ Մանդելշտամը ձերբակալվում է 1934 թվականին, ավելի ուշ՝ մահանում պատժիչ ճամբարում։ Նադեժդա Մանդելշտամը, սակայն, չի կոտրվում։ Նա ապրում է մինչեւ 1980 թվականն ու մնացած կյանքը նվիրում ամուսնու մասին հիշողության, նրա թողած ժառանգության պահպանմանն ու արծարծմանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար

16-ամյա դեռահասը հորից փող է գողացել՝ օնլայն կազինոյում խաղալու համար Fri, 06 Nov 2026 23:30:25…

9 րոպե ago

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ

Sony-ն ռեկորդային ցուցանիշներ է գրանցել «Սարդ-մարդու» շնորհիվ Fri, 06 Nov 2026 23:23:03 +0400 Ճապոնական էլեկտրոնիկայի…

16 րոպե ago

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը

ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումը Fri, 06…

21 րոպե ago

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան

Հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն իսկապես պահանջում են համախմբում․ Իսկանդարյան Fri, 06 Nov 2026 23:15:43…

24 րոպե ago

Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար

Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար Fri, 06 Nov 2026 23:03:25 +0400 Թուրքիայի…

36 րոպե ago

Դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ Fri, 06 Nov 2026 23:00:44 +0400 «Կոմոյի» հարձակվող Անաստասիոս…

39 րոպե ago