«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

Wed, 04 Nov 2026 08:10:45 +0400


Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի կողմից «լավ քաղաքապետի» շոուներ է բեմադրում՝ աղբ հավաքողի հագուստով փողոցում «բիչոկներ» է հավաքում, մյուս կողմից՝ նրա աշխատակիցները քերթում են Երեւանի փոքր ձեռնարկատերերին։

Մեզ ահազանգել են մայրաքաղաքում գործող սննդի կետերի մի քանի սեփականատերեր եւ տեղեկացրել, որ վերջին շրջանում քաղաքապետարանից մասսայաբար տուգանքի ծանուցագրեր են ստանում, թե իբր իրենց սննդի կետերն աշխատել են կեսգիշերն անց, սակայն իրենք դրա մասին չեն տեղեկացրել, որպեսզի հարկային այլ դաշտում աշխատեն:

Ինչպես հայտնի է՝ կեսգիշերն անց գործող սննդի կետերը հարկվում են տարբեր սկզբունքով։ Մինչդեռ այս կետերի սեփականատերերը վստահեցնում են, որ մինչեւ 20։00-ն են աշխատել: Խոսքը շաուրմանոցների, բուլկու-խաչապուրու խանութների եւ նմանատիպ այլ օբյեկտների մասին է, իսկ տուգանքի չափը 200-300 հազար դրամ է, որը նրանց համար փոքր թիվ չէ։ Այն տնտեսվարողները, ովքեր փորձել են հակադարձել, ապացույցներ են պահանջել, քաղաքապետարանն ուղղորդել է․ գնացեք՝ դատական կարգով վիճարկեք տուգանքները: Բայց բոլորը չէ, որ կարող են փաստաբան վարձել, տուգանքի չափով վճարել նրանց ծառայության համար եւ ապօրինի որոշումները վիճարկելիս պարտվել պետական կառույցին: Իսկ քաղաքապետարանն ուղղակի օդից փող է լցնում բյուջե, որ միլիոններ դուրս գրեն տարբեր համերգների եւ շոուների վրա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է Wed, 04 Nov 2026 08:45:47…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Wed, 04 Nov 2026 08:20:08 +0400 Երեկ…

34 րոպե ago

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները Wed, 04 Nov 2026…

37 րոպե ago

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Wed, 04 Nov 2026 08:15:22 +0400 Ավարտվել են նաեւ բուհերի…

38 րոպե ago

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին Wed, 04 Nov 2026 08:05:47 +0400 Մարտի 20-ի մեր…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը

«Հրապարակ»․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը Wed, 04 Nov 2026 08:00:31 +0400 Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել…

53 րոպե ago