«Հրապարակ»․ Էդ ակցիան 4-5 ամիս առաջ արդեն արել է` ավելի մասշտաբային

«Հրապարակ»․ Էդ ակցիան 4-5 ամիս առաջ արդեն արել է` ավելի մասշտաբային

Wed, 04 Nov 2026 09:45:28 +0400


Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2027 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ համոզմունք է հայտնել, որ եթե ՀՀ կառավարող մեծամասնությունը նոր սահմանադրության շուրջ բարձրացված հարցին հստակ դրական պատասխան տա եւ համոզիչ պատասխաններ տա նաեւ դրանից հետեւող հարցերին, քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանրաքվեով կողմ կքվեարկի նոր սահմանադրությանը: Իսկ եթե ընդդիմությունն իր դիրքորոշմամբ կասեցնի նոր սահմանադրության ընդունումը, կնշանակի, որ նա դեմ է Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղությանը։ «Իմ պատկերացումը հետեւյալն է, որ այդ պարագայում միանշանակորեն հանրային ճնշում է գեներացվելու ընդդիմության նկատմամբ, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կառավարող մեծամասնությունը պետք է առաջնորդի այդ ճնշումը, եթե, իհարկե, հանրային այդ տրամադրությունը լինի»,- հայտարարել է վաչապետը։ Հանրային տրամադրությունը, ըստ նրա, կախված է այն պատասխաններից, որոնք իշխանությունը կբերի հիշատակված հարցերին:

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Փաշինյանի այս շանտաժն ընդդիմության վրա, պարզ է, որ մեր հանրությունը շատ է կարեւորում խաղաղությունը, եւ այն վտանգելը չի կարող հավանության արժանանալ: Ասլանյանը, անդրադառնալով թեմային, նկատեց. «Փաշինյանն էդ ակցիան չորս-հինգ ամիս առաջ՝ ընտրությունների ժամանակ արդեն արել է: Ավելի համապետական, ավելի մասշտաբային եւ ճնշիչ գործողությունների տեսքով: Դա արել է թե՛ ընդդիմության դեմ, թե՛ այն քաղաքացիների, ովքեր ունեն ընդդիմադիր քաղաքական հայացքներ: Նա այդ նույն օրակարգով մասնակցել է ընտրություններին, սակայն ակնկալիքները չեն արդարացվել: Այսինքն` հասարակությունը բավարար չափով ձայներ չի տվել Փաշինյանին, որ նա իր ցանկությունները կատարի: Խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին է: Նիկոլ Փաշինյանը չունի այդ մանդատը: Ընտրություններից ամիսներ անց շանտաժի նման փորձեր կատարելը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիոն պրիմիտիվ հնարք: Նա չի կարող այդ քայլերով սահմանադրություն փոխել: Պիտի հասարակությունն աջակցի իրեն, իսկ դա չի արել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում: Նա չի ստացել այնքան քվե, որ կարողանա սահմանադրություն փոխել, վերջ` դրանով ամեն ինչ ասված է: Եթե ՀՀ քաղաքացիներն անգամ այսպիսի ճնշման տակ Փաշինյանին նման մանդատ չեն տվել, ապա դա նշանակում է, որ այս մարդը չի կարող այդպիսի քայլի գնալ»:

Եթե Նիկոլ Փաշինյանն ընդդիմության դեմ ակցիաների մեկնարկը տա, ընդդիմությունը փողոցային պայքար կսկսի՞։ «Մենք՝ կոնկրետ «Ուժեղ Հայաստանը», ունի իր օրակարգը եւ շարժվում է այդ օրակարգով: Մենք ուրիշ ոչ մի քաղաքական ուժի գործողությունների մեջ չենք մտնում: Կլինեն գործողություններ, կլինեն նաեւ համապատասխան հետեւություններ ու գործողություններ, չեն լինի` մենք մեր օրակարգով կշարժվենք: Մենք Փաշինյանի խոսույթի մեջ չենք ցանկանում մտնել եւ իր ոճով հաթաթա տալ: Դա սխալ է եւ ոչ նպատակահարմար: Մարդիկ ակնհայտորեն դեմ են սահմանադրական փոփոխություններին, հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն կունենար»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում Fri, 06 Nov 2026 19:00:30 +0400 Ադրբեջանի շրջաններից մեկում հինգ մարդ…

13 րոպե ago

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել Fri, 06 Nov 2026 18:45:13 +0400 Փաշինյանի Բրյուսելը…

28 րոպե ago

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի Fri, 06 Nov…

35 րոպե ago

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք Fri, 06…

39 րոպե ago

Նոր երկաթուղու կառուցման փաստաթղթերն են ստորագրել

Նոր երկաթուղու կառուցման փաստաթղթերն են ստորագրել Fri, 06 Nov 2026 18:30:57 +0400 Ռուսաստանն ու Իրանը…

43 րոպե ago

Հենց այս միասնության ձևաչափից է իշխանությունը ցայտնոտի մեջ

Հենց այս միասնության ձևաչափից է իշխանությունը ցայտնոտի մեջ Fri, 06 Nov 2026 18:25:42 +0400 Latest…

48 րոպե ago