Նարեկ Կարապետյանը՝ խուզարկությունների մասին
Wed, 04 Nov 2026 11:02:44 +0400
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ իրավապահներն այսօր արդեն չորրորդ անգամ խուզարկություն են իրականացրել իրենց բնակարանում։
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այս անգամ ևս իրավապահները տարբեր իրեր են փնտրել։ Կարապետյանը կատարվածը կապել է Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին Սահմանադրության հանրաքվեին կողմ քվեարկելու հարցում համոզելու մասին հայտարարության հետ։
«Փաշինյանը հայտարարեց, որ փորձելու է համոզել ընդդիմադիրներին, որպեսզի Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկեն։ Երևի հիմա մեզ համոզելու փուլն է»,– ասել է նա։
Կարապետյանը նաև հեգնանքով անդրադարձել է պարբերաբար իրականացվող խուզարկություններին՝ նշելով, որ առաջինը որոշակի հետաքրքրություն էր առաջացրել, երկրորդն էլ դեռ ընդունելի էր, սակայն երրորդից հետո դրանք արդեն ձանձրալի են դարձել։
«Նոր բաներ մտածիր, այս մեկը չի անցնում»,– հավելել է նա։