Նարեկ Կարապետյանը հո Էրմիտաժում չի ապրում. էդ ինչքան են խուզարկում
Wed, 04 Nov 2026 11:49:18 +0400
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում քննադատել է ստեղծված իրավիճակը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ պետական բյուջեի քննարկումներին զուգահեռ խուզարկություն է իրականացվում Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարանում։
«Ծուռ հայելիների երկրում ենք ապրում։ Հիմա լավ նորոգված դահլիճում, փողկապներով նստած՝ քննարկումներ ենք անցկացնում, բայց զուգահեռ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի տանը խուզարկություն է»,– հայտարարել է պատգամավորը։
Մանուկյանը հեգնանքով է անդրադարձել Նարեկ Կարապետյանի բնակարանում պարբերաբար իրականացվող խուզարկություններին՝ կասկածի տակ դնելով դրանց անհրաժեշտությունը։
«Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանն ապրում է Էրմիտաժում, ինչքան էլ ՔԿ-ն խուզարկում է՝ մի 3-4 հարկ չի հասցնում խուզարկել, դրա համար նորից է մտնում խուզարկում»,- ասել է նա: