Եզակի ժառանգություն եւ ողբերգական ճակատագիր

Եզակի ժառանգություն եւ ողբերգական ճակատագիր

Wed, 04 Nov 2026 22:00:31 +0400


Նիկոլայ Գավրիլիի Բունիաթյանը (1878-1943) հատուկ տեղ ունի հայկական ճարտարապետության պատմության մեջ։ Նա եղել է խորհրդային Երեւանի առաջին ճարտարապետը, միջազգային հուշարձանների հետազոտությամբ է զբաղվել ու հանդիսացել է մեկն այն մասնագետներից, որոնք դրել են Հայաստանի նորացված մայրաքաղաքի ճարտարապետության հիմքերը։ Բունիաթյանի մասնագիտական ճանապարհը կարելի է բնութագրել որպես հին ժառանգության եւ ժամանակակից քաղաքային միջավայրի համադրության ճանապարհ։

Մասնագիտական ճարտարապետական կրթությունը Բունիաթյանը ստացել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Ուսման շրջանում զբաղվել է պատմական կառույցների չափագրմամբ եւ ուսումնասիրմամբ, հետազոտել է դրանց կոնստրուկտիվ առանձնահատկությունները։ 1914 թվականին՝ ակադեմիան ավարտելուց հետո, միացել է Նիկողայոս Մառի՝ Անիի հետազոտական արշավախմբին։ Այդ պատմական արշավի ժամանակ ուսումնասիրել է Պալատական եկեղեցին, աշխատել է Շիրակավանի եւ Երերույքի տաճարների վրա։ 1915 թվականին լույս է տեսել Անիի Պալատական տաճարի մասին նրա գիտական աշխատությունը։ Հետագայում էլ Բունիաթյանը շարունակել է ուսումնասիրել հայկական ճարտարապետության պատմական կոթողները, հատկապես՝ Գառնու տաճարը։ 1933 թվականին Գառնու տաճարի մասին առանձին աշխատություն է հրատարակել՝ եռալեզու՝ հայերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն տարբերակներով։ Ճարտարապետական անալիզ է արել, ներկայացրել վերականգնման տարբերակները։

1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի հրավերով Բունիաթյանը տեղափոխվել է Երեւան։ Նրա առաջ մեծածավալ խնդիր է դրվել՝ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի գլխավոր հատակագիծը մշակել այնպես, որ դառնա իրական լիարյուն կյանքով ապրող քաղաք՝ իր փողոցներով, բնակելի թաղամասերով, հանրային կառույցներով, ենթակառուցվածքներով։ Թամանյանը մշակել է քաղաքաշինական հիմնական սկզբունքները, իսկ Բունիաթյանը կազմակերպել է քաղաքային խորհրդին կից ճարտարապետական պլանավորման արհեստանոցի աշխատանքները՝ անմիջականորեն մասնակցելով գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներին։

Բունիաթյանի ճարտարապետական ժառանգությունը ներառում են հյուրանոցներ, բանկեր, դպրոցներ, հանրակացարաններ, բնակելի տներ, արդյունաբերական շենքեր, հանրային շինություններ Երեւանում։ Բունիաթյանի ստեղծագործական ձեռագրի հիմնական առանձնահատկությունն ազգային ճարտարապետության ավանդույթների համադրումն է ժամանակակից կոնստրուկցիաների հետ։ 1926 թվականի Լենինականի երկրաշարժից հետո նա ուսումնասիրել է շենքերի վնասվածքները եւ կազմել խորհրդատվական ցուցումներ՝ սեյսմիկ վտանգավոր գոտիներում գտնվող շենքերի կառուցման համար։ Ճարտարապետը նաեւ զբաղվել է դասախոսական աշխատանքով։ Մասնակցել է Հայաստանում ճարտարապետական կրթության ձեւավորման եւ զարգացման աշխատանքներին, 36 թվականին գլխավորել է պրոֆիլային ամբիոնը։ 1930-ականների ստալինյան հալածանքները չեն շրջանցել նաեւ Բունիաթյանին։ Նա ձերբակալվել է, աքսորվել։ Վերադարձից հետո՝ կյանքի վերջին տարիներին ապրել է Մոսկվայում, զբաղվել հայկական ճարտարապետության հետազոտություններով։ Մահացել է 1943 թվականի դեկտեմբերի 13-ին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրենց ծրագիրը չի աշխատելու

Իրենց ծրագիրը չի աշխատելու Wed, 04 Nov 2026 22:15:24 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ…

15 րոպե ago

#Ուղիղ․ Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը

#Ուղիղ․ Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը Wed, 04 Nov 2026 22:08:41 +0400 Latest…

22 րոպե ago

Փերիս Ջեքսոնը հոր՝ Մայքլ Ջեքսոնի ժառանգությունից պահանջում է 600 միլիոն դոլար

Փերիս Ջեքսոնը հոր՝ Մայքլ Ջեքսոնի ժառանգությունից պահանջում է 600 միլիոն դոլար Wed, 04 Nov 2026…

23 րոպե ago

Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը

Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը Wed, 04 Nov 2026 22:01:48 +0400 Դատարանը քննում…

29 րոպե ago

Սամվել Կարապետյանի ձերբակալումը քաղաքական հետապնդnւմների շղթայի մի մասն է կազմում․ Թանդիլյան

Սամվել Կարապետյանի ձերբակալումը քաղաքական հետապնդnւմների շղթայի մի մասն է կազմում․ Թանդիլյան Wed, 04 Nov 2026…

44 րոպե ago

Իշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին

Իշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին Wed, 04 Nov 2026 21:32:26 +0400…

58 րոպե ago