«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում

Fri, 06 Nov 2026 08:15:00 +0400


Կապանում երրորդ անգամ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացրած ընդդիմադիր Գեւորգ Փարսյանի դեմ իշխանությունները կատաղի պայքար են սկսել` փորփրում են Փարսյանի կենսագրությունը, գործունեության մեջ փորձում թերություններ պեղել, «մատնիչներ» գտնել, որոնք Փարսյանի դեմ հաղորդում կտան։ Մեզ ասացին, որ այդ գործընթացին ակտիվորեն ներգրավված է ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, որ հատկապես փորփրում է Կապանի համայնքապետարանի գնումների գործընթացը, փորձում է գտնել մարդիկ, որոնք դժգոհ են կամ ինչ-որ բողոքներ ունեն։ Շաբաթներ առաջ գրել էինք, որ ՔՊ-ն ուզում է Փարսյանի դեմ կեղծ ընդդիմադիր թեկնածու մտցնել խաղի մեջ, որ ՔՊ-ի հիմնական թեկնածու Նարեկ Բաբայանի հետ գոնե հետընտրական կոալիցիայով իշխանությունը Կապանում վերցնելու շանս ունենան, սակայն դա չհաջողեց, հիմա այլ կեղտոտ օպերացիաներ են ծրագրում։ Չի բացառվում, որ Մամիկոն Ասլանյանի կամ Վարդան Ղուկասյանի փորձը կիրառեն Կապանում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Fri, 06 Nov 2026 08:45:30 +0400 Նոյեմբերի 4-ի հայտնի դեպքերից եւ…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց Fri, 06 Nov 2026 08:10:40 +0400 Մեր…

43 րոպե ago

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ Fri, 06 Nov 2026 08:05:16 +0400 Նիկոլ Փաշինյանը…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Fri, 06 Nov 2026 08:00:02 +0400 ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում…

54 րոպե ago

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

9 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

9 ժամ ago