Ադրբեջանին ինչ պետք էր՝ տվել է, տալիս է, հիմա էլ Թուրքիայի հերթն է․․․

Ադրբեջանին ինչ պետք էր՝ տվել է, տալիս է, հիմա էլ Թուրքիայի հերթն է․․․

Fri, 06 Nov 2026 15:45:26 +0400


Փաշինյանն Ադրբեջանին ինչ պետք էր՝ տվել է, ինչ պետք էր՝ զիջել, ինչ պետք էր՝ խոստացել։ Հիմա էլ Թուրքիայի հետ է անցել պատմական հարցերը հորով-մորով անելու գործին։ Որոշել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին այլևս ոչ մի խոչընդոտ չտեսնել։ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու որևէ օբյեկտիվ փաստ չկա։ Նախկին Խորհրդային Միության սահմանները դե յուրե ուժի մեջ են, հետևաբար տարածքի չճանաչման խնդիր էլ չկա։ Մի խոսքով՝ Թուրքիան առաջիկայում (առաջիկան Փաշինյանի համար՝ «Ապագա կա՛»-ն է) կճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, Հայաստանն էլ՝ Թուրքիայինը կճանաչի։

Իսկ Հայոց ցեղասպանությո՞ւնը,- կհարցնեք։ Դա Փաշինյանի պատմության մեջ տեղ չի գտնում։ Թուրքիան Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, ուրեմն ի՞նչ կարիք կա հին պատմություններ հիշելու։ 1915 թվականը թողնենք արխիվում, մենք հիմա ապագայով ենք ապրում։ Հանկարծ բարիդրացիական հարաբերությունների ճանապարհին պատմությունը չկանգնի։
Ինչո՞ւ հիշել ցեղասպանությունը, երբ կարելի է խոսել զբոսաշրջության, սահմանների բացման ու բարեկամության մասին։ Իսկ պատմական հիշողության մասին խոսելիս Փաշինյանն անդրադարձել է նաև Արտաշատին։ Պարզվում է՝ այնտեղ ծրագիր են իրականացնում, որպեսզի Արտաշատի հնավայրն ու պատմական մայրաքաղաքի ավերակները հասանելի լինեն քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին։ Արտաշես արքան քաղաք է հիմնել, Նիկոլ Փաշինյանը հիմա դրա ավերակները զբոսաշրջիկներին հասանելի է դարձնում։ Մեկը մայրաքաղաք է կառուցել, մյուսը՝ ավերակների հասանելիության ծրագիր է մշակում։ Փաշինյանի քայլերին նայելով, թվում է, թե մեր պատմական հիշողությունն էլ է ուզում դարձնել զբոսաշրջային ցուցանմուշ, որը կարելի է նայել, լուսանկարել ու հանգիստ անցնել առաջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի տղամարդ չեղավ, ասեր ժողովուրդ այ էս վիճակն ա եղել Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը ձեռք բերելուց

Մի տղամարդ չեղավ, ասեր ժողովուրդ այ էս վիճակն ա եղել Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը ձեռք…

10 րոպե ago

Վիրավորվա՞ծ չեք. Հարց`դատավոր Դավիթ Գրիգորյանին

Վիրավորվա՞ծ չեք. Հարց`դատավոր Դավիթ Գրիգորյանին Fri, 06 Nov 2026 15:38:30 +0400 Latest news from Հրապարակ…

22 րոպե ago

Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում

Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Fri, 06 Nov 2026 15:30:33 +0400 ԱՄՆ պետքարտուղար…

30 րոպե ago

#Ուղիղ . Դավիթ Ղազինյանի ասուլիսը քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ

#Ուղիղ . Դավիթ Ղազինյանի ասուլիսը քաղաքական հրահանգով մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ Fri, 06 Nov 2026 15:11:10…

49 րոպե ago

Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա

Թրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա Fri, 06 Nov 2026 15:00:09 +0400…

1 ժամ ago

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին

Դու Միածինը չես, ասա՝ որտեղի՞ց ընկար Հայաստանի գլխին Fri, 06 Nov 2026 14:45:25 +0400 Փաշինյանը…

1 ժամ ago