Ադրբեջանին ինչ պետք էր՝ տվել է, տալիս է, հիմա էլ Թուրքիայի հերթն է․․․

Ադրբեջանին ինչ պետք էր՝ տվել է, տալիս է, հիմա էլ Թուրքիայի հերթն է․․․

Fri, 06 Nov 2026 15:45:26 +0400


Փաշինյանն Ադրբեջանին ինչ պետք էր՝ տվել է, ինչ պետք էր՝ զիջել, ինչ պետք էր՝ խոստացել։ Հիմա էլ Թուրքիայի հետ է անցել պատմական հարցերը հորով-մորով անելու գործին։ Որոշել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին այլևս ոչ մի խոչընդոտ չտեսնել։ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ում հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու որևէ օբյեկտիվ փաստ չկա։ Նախկին Խորհրդային Միության սահմանները դե յուրե ուժի մեջ են, հետևաբար տարածքի չճանաչման խնդիր էլ չկա։ Մի խոսքով՝ Թուրքիան առաջիկայում (առաջիկան Փաշինյանի համար՝ «Ապագա կա՛»-ն է) կճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանները, Հայաստանն էլ՝ Թուրքիայինը կճանաչի։

Իսկ Հայոց ցեղասպանությո՞ւնը,- կհարցնեք։ Դա Փաշինյանի պատմության մեջ տեղ չի գտնում։ Թուրքիան Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է, ուրեմն ի՞նչ կարիք կա հին պատմություններ հիշելու։ 1915 թվականը թողնենք արխիվում, մենք հիմա ապագայով ենք ապրում։ Հանկարծ բարիդրացիական հարաբերությունների ճանապարհին պատմությունը չկանգնի։
Ինչո՞ւ հիշել ցեղասպանությունը, երբ կարելի է խոսել զբոսաշրջության, սահմանների բացման ու բարեկամության մասին։ Իսկ պատմական հիշողության մասին խոսելիս Փաշինյանն անդրադարձել է նաև Արտաշատին։ Պարզվում է՝ այնտեղ ծրագիր են իրականացնում, որպեսզի Արտաշատի հնավայրն ու պատմական մայրաքաղաքի ավերակները հասանելի լինեն քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին։ Արտաշես արքան քաղաք է հիմնել, Նիկոլ Փաշինյանը հիմա դրա ավերակները զբոսաշրջիկներին հասանելի է դարձնում։ Մեկը մայրաքաղաք է կառուցել, մյուսը՝ ավերակների հասանելիության ծրագիր է մշակում։ Փաշինյանի քայլերին նայելով, թվում է, թե մեր պատմական հիշողությունն էլ է ուզում դարձնել զբոսաշրջային ցուցանմուշ, որը կարելի է նայել, լուսանկարել ու հանգիստ անցնել առաջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ահա այն հետևությունը, որ պետք է անի ընդդիմությունն այսօրվա հաղթանակներից

Ահա այն հետևությունը, որ պետք է անի ընդդիմությունն այսօրվա հաղթանակներից Mon, 30 Nov 2026 01:44:57…

32 րոպե ago

Սեւանում հաղթում է գործող քաղաքապետը

Սեւանում հաղթում է գործող քաղաքապետը Mon, 30 Nov 2026 01:11:21 +0400 Սեւանում ընտրողների թիվը 27534-ն…

1 ժամ ago

Կույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ նոյեմբերի 30-ի համար

Կույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ նոյեմբերի 30-ի համար Mon, 30 Nov 2026…

2 ժամ ago

Սպիտակում ՔՊ–ն մեծամասնություն չի լինի

Սպիտակում ՔՊ–ն մեծամասնություն չի լինի Mon, 30 Nov 2026 00:43:55 +0400 Նախնական հաշվարկներով՝ «Քաղաքացիական պայմանագիր»…

2 ժամ ago

81%՝ ՀՅԴ-ին. Այգեշատում «ազգայինը դեռ պահում են»

81%՝ ՀՅԴ-ին. Այգեշատում «ազգայինը դեռ պահում են» Mon, 30 Nov 2026 00:40:40 +0400 ՏԻՄ ընտրություններում…

2 ժամ ago

Կապանը ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնելուց հետո

Կապանը ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնելուց հետո Mon, 30 Nov 2026 00:34:14 +0400 Latest news from…

2 ժամ ago