Թրամփը՝ Իրանի հարցով կարևոր որոշման մասին
Fri, 06 Nov 2026 16:00:11 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջանկյալ ընտրություններից հետո ազգային անվտանգության թիմի հետ անցկացրել է Իրանի հարցով իր առաջին հանդիպումը, հաղորդում է Axios-ը։
Հրապարակման համաձայն՝ հանդիպումը տեղի է ունեցել հետախուզության հարցերով ամենշաբաթյա ճեպազրույցի շրջանակներում։
Հանդիպումից հետո Թրամփը լրագրողներին ասել է. «Այժմ մենք որոշում կկայացնենք»։