Կարապետյանի կալանավորումը` «գեոպոլիտիկ շանտաժի» գործիք

Կարապետյանի կալանավորումը` «գեոպոլիտիկ շանտաժի» գործիք

Fri, 06 Nov 2026 16:15:28 +0400


Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց։ «Ուժեղ Հայաստանն» էլ այդ առնչությամբ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Կարապետյանի կալանավորմամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է պարտադրել Ալիեւի սահմանադրության ընդունումը Հայաստանում։ Հայտարարության հետ համաձայն եմ, բայց՝ վերապահումով։ Իմ կարծիքով, ասվածը ճշմարտության մի մասն է միայն։ Սամվել Կարապետյանի մեկամսյա կալանավորումը, ըստ իս, ունի երկու կողմ՝ ներքաղաքական եւ գեոպոլիտիկ։ «Ուժեղ Հայաստանի» հայտարարության մեջ ասված է միայն մի կեսը։ Իսկ մյուս կեսը հետեւյալն է։

Հայաստանի կողմից ԵԱՏՄ անդամակցությունը կորցնելու հնարավոր հետեւանքների մասին հայտնի զեկույցի հրապարակումից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանն ամենեւին էլ մտադիր չէ «կեսքայլերի» ճանապարհով առաջ գնալու, ինչպես արել է մինչ այսօր։ Ու թեեւ Հայաստանի գազամատակարարումը չի անջատվել (գոնե` առայժմ), դրա դիմաց Փաշինյանի «նահանջ քայլերը» Մոսկվայի համար բավարար չեն, ու Մոսկվան պահանջում է ամբողջական շրջադարձ կամ «ապահարզանի հարցի վերջնականացում»՝ առաջիկայում կայանալիք Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում՝ ԵԱՏՄ, թե ԵՄ հարցով հանրաքվեի անցկացմամբ հանդերձ։ Երկաթգծի, ատոմակայանի, առաքելական եկեղեցու դեմ հալածանքների կամ բազայի հարցերում «նահանջները» Մոսկվայի համար «կեսքայլ» են։ Դրա դիմաց՝ նոյեմբերի 1-ին գազամատակարարումը, իհարկե, չանջատվեց, ինչի մասին «Հրապարակը» գրել էր։ Հրապարակելով հայտնի զեկույցը՝ Մոսկվան հիշեցրեց, որ «կեսքայլերով» հարցը չի փակվել։ Ու Փաշինյանը՝ վճռական հանդիպումից առաջ, դիմում է փորձված մեթոդին՝ փորձում է ռուսամետ ուժերի վրա ճնշում գործադրել՝ ՌԴ նախագահ Վ․ Պուտինի հետ առաջիկա հանդիպմանն ընդառաջ, իր կարծիքով՝ «քաղաքական առեւտրի» համար սակարկության «կապիտալ» ունենալու նպատակով։ Հատկապես որ ռուսների պահանջների մեջ կա նաեւ հատուկ կետ՝ դադարեցնել ռուսամետ ուժերի դեմ ռեպրեսիաները։ Մյուս կողմից էլ՝ ներքաղաքական դաշտում Փաշինյանը փորձում է կատարել Ալիեւի հանձնարարականն ու անցկացնել Ալիեւի քիմքին հաճո սահմանադրությունը։ «Տրիվիալ աֆերիստության» տրամաբանությամբ՝ «մեկ կրակոցով՝ երկու նապաստակ»։ Սակայն կա մի նրբություն։ Մոսկվան տրամադրված է գնալու մինչեւ վերջ։ Ու Վլադիմիր Պուտինը, որին աշխարհի ճնշումն ու կործանարար սանկցիաները չստիպեցին նահանջել, առավել եւս Փաշինյանի նման՝ «շանտաժային քայլերից» չի նահանջելու։ Այնպես որ, ուզի կամ ոչ՝ Փաշինյանն առաջիկայում նախագահ Պուտինի հետ հանդիպմանը շատ ծանր հարցեր է քննարկելու, եւ վերջնական լուծում է ստանալու, Կրեմլի ղեկավարի խոսքով ասած՝ հայ-ռուսական «ապահարզանի» հարցը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժողովուրդը ՔՊ-ին 70 մանդատ չի տվել, մեզ էլ ասել ա՝ պինդ եղեք, ուժեղ եղեք

Ժողովուրդը ՔՊ-ին 70 մանդատ չի տվել, մեզ էլ ասել ա՝ պինդ եղեք, ուժեղ եղեք Fri,…

5 րոպե ago

Դատավոր Գուրգեն Մալխասյանը տեղյակ չէ իր տղայից

Դատավոր Գուրգեն Մալխասյանը տեղյակ չէ իր տղայից Fri, 06 Nov 2026 16:23:45 +0400 Latest news…

11 րոպե ago

Ինչո՞ւ եք բաց թողնում Չաղ Ռուստամին. Մասիս Մելքոնյանը խառնվեց իրար

Ինչո՞ւ եք բաց թողնում Չաղ Ռուստամին. Մասիս Մելքոնյանը խառնվեց իրար Fri, 06 Nov 2026 16:22:31…

12 րոպե ago

Լավ տղա՞ եք, բերեք խաղաղությունը կնքեք, հետո քննարկեք Սահմանադրության փոփոխությունը

Լավ տղա՞ եք, բերեք խաղաղությունը կնքեք, հետո քննարկեք Սահմանադրության փոփոխությունը Fri, 06 Nov 2026 16:13:48…

21 րոպե ago

ՀԷՑ-ը խլել են ԱԱԾ-ով, այս իշխանությունը գնալու է ու ՀԷՑ-ը վերադարձվելու է Կարապետյանին

ՀԷՑ-ը խլել են ԱԱԾ-ով, այս իշխանությունը գնալու է ու ՀԷՑ-ը վերադարձվելու է Կարապետյանին Fri, 06…

29 րոպե ago

Զելենսկին կլորիկ գումար է պահանջում ԱՄՆ-ից

Զելենսկին կլորիկ գումար է պահանջում ԱՄՆ-ից Fri, 06 Nov 2026 16:00:55 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր…

34 րոպե ago