Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել

Fri, 06 Nov 2026 18:45:13 +0400


Փաշինյանի Բրյուսելը հարամ եղավ: Իշխանական քարոզչամեքենայի ջանքերը՝ այդ այցը եւ Փաշինյանի տված անկապ հարցազրույցները դարակազմիկ իրադարձություն ներկայացնելու, «փոզմիշ» եղան հենց հաջորդ օրվա առավոտյան, երբ պարզվեց, որ ԱԱԾ-ն ներխուժել է տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի, նրա հարազատների եւ բարեկամների տները, խուզարկություններ արել նրա հետ որեւէ կերպ կապված մարդկանց բնակարաններում, շատերին տարել քննչական մարմիններ: Հասցրե՞լ էր Փաշինյանն այդ ժամանակ վերադառնալ Բրյուսելից, ոչ մի լուր չկար այդ մասին: Ըստ երեւույթին, նա դեռ Բրյուսելում էր, ավտոսալոնում կամ մի ուրիշ ցուցահանդեսում՝ շառից, փորձանքից հեռու, ինչպես ասում են: Ընդդիմության դեմ հանրային ճնշում գեներացնելու մասին կոչ անող վարչապետը ողջ օրը թռած էր հանրությունից, քանզի չգիտեր, թե ինչ է ասելու այդ հանրությանը՝ տնային կալանքի տակ գտնվող ընդդիմադիր առաջնորդի տուն ԱԱԾ-ի նոր ներխուժման մասին: Ինչո՞վ էր բացատրելու ընդդիմությանը ճնշելու իր այդ նոր «բարբարոսա» պլանը:

Տղա ջան, գնում ես Բրյուսել՝ ժողովրդավարական երգեր ես երգում, էս ի՞նչ է երկրի վիճակը… Հնարավոր էր, չէ՞, որ հենց իշխանական նախիրի միջից մեկը նման հարց տար ու վատ վիճակի մեջ դներ իրեն: Բայց Երեւանո՞ւմ էր, որ մի հատ էլ ավելորդ հարցեր տային: Առաջներում այսպիսի լարված օրերին, հանրությանը մոռացած, ճղում էր բունկեր: Վերջերս ուղղակի անհետանում է կամ մեկնում գործուղումների: Զելենսկին՝ հրեն, 15 օր է՝ երկրում չէ, արտասահմանյան շրջագայությունները թույլ չեն տալիս, որ վերադառնա, զբաղվի իր կործանվող երկրի ճակատագրով՝ մի հանրային ճնշում գեներացնի ընդդիմության դեմ, Կիեւում բացահայտված «կոնցլագերից» դուրս բերված մի բռնավորի հետ նկարվի, մի բան անի՝ վերջապես: Չկա: Մարդ աստծո, խոսիր, մի բան գրիր ֆեյսբուքումդ, բացատրիր՝ ինչո՞ւ ես ԱԱԾ-ին հրահանգել՝ մի անգամ էլ մտնել Սամվել Կարապետյանի տուն:

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բացատրությունը, թե իշխանությունները նախապես իմացել էին այդ օրը Սամվել Կարապետյանի տանը կայանալիք ընդդիմադիր ուժերի հավաքի մասին, փորձել են կանխել հավաքը եւ վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են իրականացրել Կարապետյանի գրեթե ողջ գերդաստանի տներում, միանգամայն տրամաբանական է եւ ճիշտ: Ես Նիկոլ Փաշինյանին երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ, բայց նրա կատարմամբ գոնե երկու քայլանոց քաղաքական որեւէ օպերացիայի ականատես չեմ եղել: Այդ մարդը միագիծ մտածողություն ունի: Դա նրա բնույթն է: Ըհըըըը, Սամվել Կարապետյանին բռնեմ, եւ ընդդիմությունը ցրիվ կգա… Ու միշտ, որպես կանոն, նրա այդ կարգի հաշվարկները սխալ են դուրս գալիս: Կճոյանին չէ՞ր համոզել, որ կաթողիկոս կդարձնի: Քանի՞ եկեղեցականի տիրադավ դարձրեց: Մտածում էր՝ կգնան, Վեհարանը կգրավեն, Կճոյանին էլ, աթոռի վրա նստացրած, երթով կտանի Էջմիածին: Դե հիմա՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, չստացվեց, կներես, պարոն Կճոյան ջան… Հա, պատերազմի օրերին կոչ ուղղեց հայությանը, թե տանն ինչ ունեք-չունեք՝ կասկա, բրոնեժիլետ, «Մաքսիմ» գնդացիր, վերցրեք, եկեք հավաքակայան, որ գնաք կռիվ: Վերջում էլ պահանջեց՝ հաղթել: Մարդն այդքան է հասկանում պատերազմից, ի՞նչ կարող ես անել: Նույնը կասեի նաեւ նրա «վարած» քաղաքականության մասին: Մտածում է՝ որ պատերազմով հաթաթա տամ, ինձ կընտրեն, որ Ալիեւին «տղա բերեմ»՝ կվախենան, սահմանադրությունը կփոխեն, որ մի քիչ շուտ-շուտ գնամ Բրյուսել, ռուսները մեզնից էլ կվախենան, ինչպես Ուկրաինայից, ԹՐԻՓՓ-ը տվինք, բայց որ մի գյուղ էլ տամ Ալիեւին, ինձ ավելի քաղցր աչքով կնայի… Նույնն էլ Սամվել Կարապետյանի պարագայում է՝ «ուժեղների» ղեկավարին որ բռնեմ, ընդդիմությունը ցրիվ կգա: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ ընդդիմությունը միավորվեց, միավորվեց հենց Սամվել Կարապետյանի ընտանեկան հարկի տակ: Դե եկ, Նիկոլ Փաշինյան, պատասխան տուր հանրությանը, թե սա ինչ հանրային ճնշում է, որ դու ձեռնարկել ես: ԱԺ-ում սարքածդ կռիվն արդեն իսկ հանրության սրտով չէր: Ծակված ֆեյքապետներիդ ու քացիտվաններիդ հանել էիր բեմ, որ ի՞նչ անեիր, հանրային ճնշո՞ւմ գեներացնեիր: Հետո տեսար՝ չստացվեց, էլի ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն, քննչական ու հակակոռուպցիո՞ն ես խաղացնում: Ձեռ քաշիր, վերջապես, այս բռնոցիից, հասկացիր, որ տապալել ես ամեն ինչ, ու պետք է, որ ազգովի լծվենք քանդածդ վերականգնելու գործին: Ընդդիմության ուզածն էլ սա է, ոչ թե էդ թրքահոտ աթոռդ, որին կպել ու չես ուզում պոկվել:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան Աբրահամյան Fri, 06 Nov…

16 րոպե ago

Ուկրաինայի հարցով մեծ գործարք է նախապատրաստում

Ուկրաինայի հարցով մեծ գործարք է նախապատրաստում Fri, 06 Nov 2026 19:30:55 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

18 րոպե ago

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ

Մեր ինքնությունը մեր պետությունը չէ Fri, 06 Nov 2026 19:15:26 +0400 «Ինչու է Մայր Աթոռը…

34 րոպե ago

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում Fri, 06 Nov 2026 19:00:30 +0400 Ադրբեջանի շրջաններից մեկում հինգ մարդ…

49 րոպե ago

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի Fri, 06 Nov…

1 ժամ ago

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք Fri, 06…

1 ժամ ago