Պիցցայի համար՝ մինչև դատարան․ ինչո՞ւ խոհարարը հրաժարվեց դա անել

Պիցցայի համար՝ մինչև դատարան․ ինչո՞ւ խոհարարը հրաժարվեց դա անել

Fri, 06 Nov 2026 20:45:53 +0400


Իտալական խոհարարական ավանդույթների պահպանման հարցը Ավստրալիայում անսովոր աշխատանքային վեճի պատճառ է դարձել։ Իտալացի շեֆ-խոհարար Դավիդե Տամբուրելլան հրաժարվել է պիցցայի վրա արքայախնձոր ավելացնել՝ դա համարելով ոչ միայն խոհարարական սկզբունքներին հակասող քայլ, այլև իր երկրի գաստրոնոմիական մշակույթի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Հրաժարումը, սակայն, նրա համար լուրջ հետևանքներ է ունեցել․ խոհարարը կորցրել է աշխատանքը, իսկ հետագայում նրա բողոքը մերժվել է դատարանում։

Միջադեպը տեղի է ունեցել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում՝ La Costa Restaurant and Bar իտալական ռեստորանում, որտեղ Տամբուրելլան աշխատում էր որպես գլխավոր խոհարար։

Վեճի առիթը ռեստորանում կազմակերպվող միջոցառման պատվերն էր։ Հաճախորդը, որի միջոցառման արժեքը գերազանցել է 15 հազար ավստրալական դոլարը, ցանկացել էր հյուրերին մատուցել խոզապուխտով և արքայախնձորով պիցցա։ Սակայն իտալացի խոհարարը կտրականապես հրաժարվել էր պատրաստել այդ ուտեստը։

Տամբուրելլայի համար խնդիրը պարզապես արքայախնձորի համը կամ պիցցայի բաղադրիչների համադրությունը չէր։ Նրա դիրքորոշման հիմքում իտալական խոհարարական ավանդույթների նկատմամբ ունեցած վերաբերմունքն էր։ Պիցցան Իտալիայի ամենահայտնի ազգային ուտեստներից է, որի պատրաստման ձևը, բաղադրիչների ընտրությունն ու համային համադրությունները ձևավորվել են երկար տարիների ընթացքում՝ դառնալով երկրի մշակութային ինքնության մի մասը։

Թեև արքայախնձորով պիցցան աշխարհի տարբեր երկրներում հայտնի է որպես Hawaiian pizza, դրա գոյությունը շարունակում է բանավեճերի առիթ դառնալ հատկապես իտալացի խոհարարների շրջանում։ Նրանցից շատերի համար ազգային խոհանոցի ավանդական բաղադրատոմսերի պահպանումը պարզապես մասնագիտական նախասիրություն չէ, այլ մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի դրսևորում։

Տամբուրելլան, ըստ հրապարակումների, վերջին չորս տարվա ընթացքում երեք անգամ հրաժարվել էր ղեկավարության նմանատիպ պահանջներից։ Սակայն այս անգամ տարաձայնությունը հանգեցրել է աշխատանքային հարաբերությունների խզման։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարտությունից հետո Էդգար Շաթիրյանը խորհրդավոր գրառում է արել

Պարտությունից հետո Էդգար Շաթիրյանը խորհրդավոր գրառում է արել Fri, 06 Nov 2026 21:03:17 +0400 Պարտությունից…

18 րոպե ago

Ծխի օգնությամբ նկարող նկարիչը

Ծխի օգնությամբ նկարող նկարիչը Fri, 06 Nov 2026 21:00:15 +0400 Հայազգի նկարիչ Մհեր Խաչատրյանը` he…

21 րոպե ago

Ընտրվել է Ռաֆիկ Խանդանյանը

Ընտրվել է Ռաֆիկ Խանդանյանը Fri, 06 Nov 2026 20:40:09 +0400 Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում…

42 րոպե ago

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք Fri, 06 Nov 2026 20:37:35 +0400 Բոլոր պրոցեսների հիմքում պետք…

44 րոպե ago

Օրվա քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չպետք է վերարտադրվեն

Օրվա քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չպետք է վերարտադրվեն Fri, 06 Nov 2026 20:29:41 +0400 1.…

52 րոպե ago

Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են

Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են Fri, 06 Nov 2026 20:26:47 +0400 Երգիչ Մհեր Արմենիան…

55 րոպե ago