Ինչ սխալներ են անում բուժման ընթացքում
Fri, 06 Nov 2026 22:00:03 +0400
Ռուս բժիշկ՝ ուռուցքաբան, քիմիաթերապիայի մասնագետ Ռասու Ախմաեւը ներկայացրել է այն հիմնական սխալները, որոնք բուժառուները թույլ են տալիս ուռուցքաբանական հիվանդությունների թերապիայի ժամանակ։ Թիվ մեկ սխալը, ըստ նրա, այն է, որ մարդիկ հրաժարվում են անցնել բուժզննում՝ վախենալով ախտորոշումից, եւ հետո՝ նաեւ բուժում։ Կա ընդհանուր տարածված վախ, որ ուռուցքաբանական հիվանդությունն անբուժելի է։ Նա ընդգծել է, որ վերջին 10-20 տարիների ընթացքում օնկոլոգիայի բուժումը զգալի առաջընթաց է ունեցել նոր մեթոդների շնորհիվ։ Խոսքը թարգետային եւ իմունային թերապիաների մասին է։
Նա խորհուրդ է տվել նաեւ չհրաժարվել երկրորդ կամ երրորդ բժշկական տեսակետ լսելուց, նույնիսկ եթե ախտորոշումը ոչ այնքան բարենպաստ ապագա է խոստանում։ Մյուս խնդիրը կողմնակի ազդեցությունների հետեւանքով քիմիական կամ ճառագայթային թերապիաների ինքնագլուխ ընդհատումն է։ Մասնագետը նաեւ նախազգուշացնում է, որ պետք է զերծ մնալ պրոֆեսիոնալ բժշկության մեթոդներն ինքնաբուժությամբ կամ, ինչպես ընդունված է ասել, ավանդական կամ ժողովրդական մեթոդներով փոխարինելուց։