«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքել
Fri, 06 Nov 2026 22:30:44 +0400
Բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյան՝ Ռաֆայել Դիաս-Բելոլին, նոր պայմանագիր է ստորագրել իսպանական «Բարսելոնայի» հետ։ Այն կգործի մինչեւ 2030 թվականը։ 29-ժամյա մարզիկը «Բարսայի» կազմում հանդես է գալիս 22 թվականից։ Նախորդ պայմանագիրը, որը դեռեւս գործողության մեջ է, հաշվարկված էր մինչեւ 28 թվականը։ Կատալոնացիների կազմում նա երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ Սուպերգավաթի մրցանակակիր, մեկ անգամ նվաճել Իսպանական գավաթը։ Մեկ անգամ էլ դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու։