Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն
Fri, 06 Nov 2026 23:46:46 +0400
Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում ՍԴ-ով պետք է ընդունվեն այնպիսի որոշումներ որոնք ընդունելու համար անհրաժեշտ է առանձնահատուկ պնդերեսություն և անսկզբունքայնություն, իսկ Շաթիրյան Էդգարը, մեղմ ասած, այդքան էլ հարմար թեկնածու չէր այդ ամենի համար։
Հգ. երկու դատավորներն էլ եղել են իմ դասախոսները։