Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը

Sat, 07 Nov 2026 15:15:48 +0400


Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, Մասիսի երկարամյա համայնքապետ Դավիթ Համբարձումյանը իրենց օրինակով ցույց են տալիս, թե ինչպես կարելի է մնալ ընդդիմադիր, հաղթել ընտրություններում և ղեկավարել համայնքը՝ առանց սկզբունքները զոհաբերելու, առանց գլուխ խոնարհելու ու քծնելու։

Փարսյանի, Համբարձումյանի օրինակը շատերի համար փակում է նաև ապագայում արդարացումների դուռը։ Որպեսզի վաղը, երբ չքմեղանալու կամ ինքնարդարացման հերթական պահը գա, չասեք` ուրիշ ելք չունեինք, ստիպված էինք ՔՊ-ի հետ գնալ ընտրությունների, մեզ ճնշում էին, ստիպված էինք Փաշինյանի գովքն անել և նմանատիպ այլ բացատրություններ։

Փարսյանի, Համբարձումյանի դեպքում էլ են վստահաբար եղել ճնշումներ, զզվելի քարոզչություն, ամենատարբեր փորձեր՝ սասանելու նրանց դիրքերը, քրեական վարույթներ հարուցելու, մերձավորներին հալածելու։ Բայց մնացել են անդրդվելի։ Չեն վախեցել, չեն նահանջել, չեն դավաճանել իրենց սկզբունքներին, որովհետև մանրախնդիր ու փոխվող քամիների ուղղությամբ կողմնորոշվող մարդիկ չեն։

Այն համայնքներում, որտեղ նախկինում ընդդիմադիր ուժեր ներկայացնող համայնքապետերը կրկին հաղթել էին ընտրություններում, բայց այս անգամ որոշեցին միանալ ՔՊ-ին, այլ ճանապարհ էլ կար։ Եթե չէին կարողանում պահպանել իրենց ընդդիմադիր դիրքորոշումը, կարող էին պարզապես չմասնակցել ընտրություններին, հրաժարվել պաշտոնավարելու գայթակղությունից։ Առանց պաշտոնի էլ են մարդիկ ապրում: Ավելի լավ էր չմասնակցել, քան խաղալ սեփական անվան ու հեղինակության հետ՝ քաղաքական դաշտում ձեռք բերելով ընդամենը «ռագարկի քարի» համբավ։

Չէ՞ որ համայնքում ապրող մարդկանց համար քաղաքականության մեջ առաջին օրինակը հենց համայնքի ղեկավարն է տալիս։ Եթե քաղաքացին տեսնում է, որ իր համայնքի ղեկավարը սկզբունքային, առաքինի մարդ է, տեր է իր խոսքին, ապա փորձում է նմանվել նրան։ Իսկ եթե տեսնում է, որ համայնքի ղեկավարը ամեն երգի տակ պարող է, ցանկացած պահի պատրաստ է ծածանել հերթական «հեղափոխության» դրոշը՝ հանուն համայնքապետի պաշտոնի պահպանման, ապա այդ վարքագիծն էլ է դառնում օրինակելի։

Եվ ես պնդում եմ՝ համայնքի ղեկավարի բարոյական կերպարից մեծապես կախված է, թե ինչպիսի ընտրող կունենանք վաղը։

Քաղաքականությունը միայն իշխանություն վերցնելու կամ պահպանելու արվեստ չէ։ Այն նաև պատասխանատվություն է՝ սեփական համայնքի, մարդկանց և սեփական խոսքի առաջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեծ սպասելիքներ չկան Աբու-Դաբիի բանակցություններից

Մեծ սպասելիքներ չկան Աբու-Դաբիի բանակցություններից Tue, 10 Nov 2026 18:30:32 +0400 Միացյալ Նահանգներում չեն ակնկալում,…

12 րոպե ago

Սա սոսկ ողբերգության արձանագրում չէ, այլ համակարգված և համակարգային բռնաճնշումների համապատկերի մաս

Սա սոսկ ողբերգության արձանագրում չէ, այլ համակարգված և համակարգային բռնաճնշումների համապատկերի մաս Tue, 10 Nov…

25 րոպե ago

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը…

28 րոպե ago

Առանց ԱԺ-ի համաձայնության ոչինչ տեղի չի ունենան. Գաբրիելյանը ծեծկռտուքով նախաձեռնված վարույթի մասին

Առանց ԱԺ-ի համաձայնության ոչինչ տեղի չի ունենան. Գաբրիելյանը ծեծկռտուքով նախաձեռնված վարույթի մասին Tue, 10 Nov…

36 րոպե ago

Էջմիածնում դպրոցական աղջիկները դանակահարել են իրար

Էջմիածնում դպրոցական աղջիկները դանակահարել են իրար Tue, 10 Nov 2026 18:00:52 +0400 Մեզ պատմեցին, որ…

42 րոպե ago

Պահանջել է Ծոցի երկրները վճարեն Իրանի դեմ պատերազմի համար

Պահանջել է Ծոցի երկրները վճարեն Իրանի դեմ պատերազմի համար Tue, 10 Nov 2026 18:00:40 +0400…

42 րոպե ago