Հայտնի է Ուկրաինայի հարցով ռուսական բանակցային պատվիրակության կազմը
Sat, 07 Nov 2026 19:07:09 +0400
Կրեմլը հրապարակել է Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների համար ռուսական պատվիրակության կազմը։
Նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցություններին կմասնակցեն Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխարտգործնախարարներ Սերգեյ Ռյաբկովը և Միխայիլ Գալուզինը, ինչպես նաև Գլխավոր շտաբի ներկայացուցիչներ Իգոր Կոստյուկովը և Յուրի Ժիգարլովսկին։
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
Պեսկովը նաև հայտարարել է, որ բանակցությունները կհամակարգի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։