Կմարմնավորի լեգենդար մարդասպանին
Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400
Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ եւ կվերադառնա Ջոն Վիքի կերպարի մարմնավորմանը լիամետրաժ անիմացիոն ֆիլմում, որը կպատմի լեգենդար մարդասպանի անցյալի մասին։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Նոր նախագծի սյուժերի առանցքում «անիրականացնելի առաջադրանքն» է, մի առաքելություն, որը պետք է Վիքը իրականացնի, որպեսզի ազատվի Կլանների իշխանության առաջ ունեցած պարտավորություններից եւ հնարավորություն ունենա լինելու իր սիրած կնոջ՝ Հելենի հետ։
Առաջադրանքի պայմանն այն է, որ մեկ գիշերվա մեջ պետք է սպանի իր բոլոր մրցակիցներին։ Կինոնկարի ռեժիսորն է Շենոն Թինդլը։ Սցենարը գրում են Ռայան եւ Քազ Ֆիրպոները։ «Անիրականանալի առաջադրանքի» մասին պատմությունը, ըստ Lionsgate-ի ներկայացուցիչ Ադամ Ֆոգելսոնի, այն պատմություններից է, որը հատկապես սիրում են երկրպագուները։