Ջեյմս Բոնդի կերպարի մարմնավորման համար քասթինգի են մասնակցել
Sun, 08 Nov 2026 12:30:40 +0400
Հայտնի դերասաններ Ռոբերտ Պատինսոնն ու Նիքոլաս Հոլթը էկրանային քասթինգի են մասնակցել՝ «Բոնդիանայի» շարքի նկարահանվելիք նոր ֆիլմում՝ Ջեյմս Բոնդի կերպարի համար։ Այս մասին հայտնում է Variety պարբերականը։ Նոր կինոնկարի ռեժիսորը լինելու է Դենի Վիլնյեւը։ Քասթինգին մասնակցությունը դեռեւս չի նշանակում, թե նրանցից մեկնումեկը արդեն ստացել է «գործակալ 007»-ի դերը։ Դենիել Քրեյգի հեռանալուց հետո Amazon MGM-ը փնտրում է հարմար դերակատարի, ով կկարողանա մարմնավորել «Բոնդիանայի» նոր ֆիլմի գլխավոր հերոսին։