Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել

Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել

Sun, 08 Nov 2026 13:00:51 +0400


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի արվարձանում գաղտնի բունկեր ունի, որտեղ կարող է տեղափոխվել զանգվածային անկարգությունների և Ելիսեյան պալատի գրոհի դեպքում։ Այս մասին ասվում է լրագրողներ Պիեռ Գաստինոյի, Անտուան Իզամբարի և Ֆրանկ Ռենոյի հեղինակած La Nouvelle Armée des Ombres («Ստվերների նոր բանակը») հետաքննական գրքում։

Հեղինակների տվյալներով, նախագահի տարհանման ծրագրերը սկսել են մշակել, մասնավորապես, 2018 թվականին «դեղին բաճկոնների» բողոքի ցույցերից հետո։ Այդ ժամանակ Մակրոնը Լե Պյուի ան Վելե քաղաք կատարած այցի ընթացքում բախվել էր զայրացած ցուցարարների հետ։ «Կառավարությունը երերաց»,— հիշում է հեղինակներից մեկը France Inter ռադիոկայանին տված հարցազրույցում։

Ինչպես գրում է The Telegraph-ը՝ հղում անելով գրքին, ֆրանսիական հատուկ ծառայությունները պատրաստվում են 2027 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր անկարգությունների, դիվերսիաների, կիբեռհարձակումների և նույնիսկ զինված ապստամբության։

Լրագրողների զրուցակիցների գնահատմամբ, աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի հաղթանակը կարող է փողոցային բողոքի նոր ալիք առաջացնել ձախ արմատականների, արվարձանների երիտասարդների և գյուղական բնակավայրերի ակտիվիստների շրջանում, որոնք չեն ճանաչի քվեարկության արդյունքները։ Իսկ ձախակողմյան քաղաքական գործիչ Ժան Լյուկ Մելանշոնի հաղթանակի դեպքում, ընդհակառակը, մտավախություն կա, որ ոստիկանությունը պասիվ դիմադրություն կցուցաբերի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իրանն «իսկական դժոխք է խոստանում» ԱՄՆ-ին, եթե․․․

Իրանն «իսկական դժոխք է խոստանում» ԱՄՆ-ին, եթե․․․ Mon, 09 Nov 2026 15:30:29 +0400 Իրանի արտաքին…

7 րոպե ago

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա

Մեքենայով Երևանում շարժվելը շքեղություն կդառնա Mon, 09 Nov 2026 15:24:25 +0400 Երևանի առջև ծառացած ամենալուրջ…

13 րոպե ago

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Mon, 09 Nov 2026 15:23:01 +0400 Քաղաքացիները շարունակում…

15 րոպե ago

Ես կգնամ դրախտ. Թրամփ

Ես կգնամ դրախտ. Թրամփ Mon, 09 Nov 2026 15:00:30 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել…

37 րոպե ago

2 օր ժամանակ ունեք․ Իրանի կոշտ հակադարձումն՝ ԱՄՆ-ին

2 օր ժամանակ ունեք․ Իրանի կոշտ հակադարձումն՝ ԱՄՆ-ին Mon, 09 Nov 2026 15:00:05 +0400 Թեհրանի…

38 րոպե ago

Նոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Ս. Կարապետյանի կառուցած հիվանդանոցը

Նոյեմբերի 9-ի նախօրեին Ալիևը ցուցադրաբար «բացեց» Ս. Կարապետյանի կառուցած հիվանդանոցը Mon, 09 Nov 2026 14:39:51…

58 րոպե ago